ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աղջիկնեեե՜ր սա հատուկ ձեզ համար է. Ինչպե՞ս ֆեյբուքյան էջի միջոցով ճանաչել տղամարդ-սատանային, ով ձեր կյանքը դժոխք կդարձնի

ՖՈՏՈ

2018 թ-ի հետազոտությունները ցույց են տվել, որ ամուսնական զույգերի մեծամասնությունը ծանոթացել է սոցցանցերի միջոցով:
Վիրտուալ շփումը դարձել է շատ սովորական մեր օրերում և ոչ ոք չի վախենում կամ կասկածում, որ մոնիտորի հակառակ կողմում կարող է լինել նույնիսկ մարդասպան: Պետք է խոստովանել, որ նման ծանոթությունները միշտ չէ, որ լավ ավարտ են ունենում և երբեմն կարող են կործանել մարդու կյանքը:

Картинки по запросу общение в интернете

Այս ամենից խուսափելու համար Past.am-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում աշխարհի լավագույն հոգեբանների վերլուծությունները ֆեյսբուքյան պրոֆիլների հետ կապված: 
Այս ամենի միջոցով դուք կարող եք միանգամից հասկանալ, թե ի՞նչ է փնտրում տղամարդը:

                   1. Փնտրում է արկածներ մեկ գիշերվա համար

Նման տղամարդու ֆեյսբուքյան էջը հիմնականում նմանատիպ տեսք է ունենում՝

Լուսանկարներ. Լուսանկարներ, որոնցում ցուցադրվում է մարմնի բաց հատվածներ, գտնվում է ծովում կամ լողավազանում:

Տեղեկություն. Տարիքը և աշխատանքային վայրը հավատ են ներշնչում, հիմնականում նշվում է բարձր պաշտոն և վստահեցնում է, որ հյուր է ձեր քաղաքում մի քանի օրով:

Վարվելակերպ. Գրում է, որ սիրահարվել է հենց առաջին հայացքից, որ դուք նման չեք ուրիշներին: Կարող է միանգամից առաջարկել գնալ ռեստորան, հյուրանոց, իսկ հետո ձեր տուն՝ «մեկ գավաթ թեյի»:

Ի՞նչ անել. Գցել «Սև ցուցակ», արհամարհել և միշտ հարազատներից որևէ մեկին տեղյակ պահել ձեր գտնվելու վայրը:

 

                     2. Կենդանիների և երեխաների սիրահար

Լուսանկարներ. Ընտանի կենդանիների հետ՝ հիմնականում շների: Հաճախ գցում է լուսանկարներ փոքր քույրերի և եղբայրների հետ՝ ցուցադրելով ընտանիքի հանդեպ սերը:

Տեղեկություն. Ձեզ ավելի վստահեցնելու համար նա նաև աշխատանքի մասին տեղեկության մեջ կնշի, որ զբաղվում է կենդանիների պաշտպանությամբ:

Վարվելակերպ. Էջը ողողում է կենդանիների պաշտպանների մասին հոդվածներով՝ նշելով, որ նման տղամարդիկ հիանալի ընտանիք են կազմում: Իրենց հոդվածներով ստիպում են ձեզ հավատալ իրենց կատարյալ լինելուն և կոծկում են թերությունները:

Ի՞նչ անել. Աշխատեք հնարավորիս քիչ խոսել երեխաների և կենդանիների մասին: Փորձեք հասկանալ նրա այլ հետաքրքրություններն ու ցանկությունները: 


                                      3. Ակումբների սիրահար

Լուսանկարներ. Իհարկե միայն գիշերային ակումբներից:

Տեղեկություն. «Ապրում ենք մեկ անգամ», «Սիրում եմ լավ ժամանակ անցկացնել», «Միշտ երիտասարդ, միշտ հարբած»

Վարվելակերպ. Նա ձեզ հաճոյախոսություններ կանի, գիշերային զբոսանքներ կառաջարկի և ադրենալինի մեծ պաշար:

Ի՞նչ անել. Եթե ձեզ պետք են լուրջ հարաբերություններ ոչ մի դեպքում կոնտակտի դուրս մի եկեք նման անձնավորության հետ:


                                     4. Իդեալական տղամարդ

Լուսանկարներ. Լուսանկարներ հիանալի բնության և տարբեր քաղաքների ֆոնին:

Տեղեկություն. Սպորտսմեն, ճանապարհորդ, լուսանկարիչ, բիզնեսմեն:

Վարվելակերպ. Ձեր սիրելի զբաղմունքենրը և ունակությունները «միանգամայն պատահականորեն» կսկսեն համընկնել: Նա կասի, որ կարողանում է անել այն ամենը, ինչ ձեզ դուր է գալիս:

Ի՞նչ անել. Նա պարզապես իրեն իդեալական է ցուցադրում ինքնագնահատականը բարձրացնելու համար: Եթե դուք ընտանիք կազմեք նման մարդու հետ, միշտ նվատսացած կլինեք, քանի որ նա պետք է ցածրացնի ինչ-որ մեկին սեփական ես-ը բարձր ցույց տալու համար:


                                  5. Կյանքի հարվածներից տուժված

Լուսանկարներ և տեղեկություն. Ոչինիչ չասող և միշտ տխուր:

Վարվելակերպ. Առաջին հայացիք ձեզնով անկեղծ հետաքրքրվողի տպավորություն է թողնում: Երբ զբաղված եք բավականին շատ է գրում և անհանգստանում, թե ինչու չեք պատասխանում: Լսում է ձեզ և ներկայանում, որպես լավ խորհրդատու, օգնող ձեռք, բայց իրականում տեղեկություն է հավաքում, որը կկարողանա օգտագործել ձեր դեմ: 

Ի՞նչ անել. Հենց սկզբից ասեք, որ դուք չեք ցանկանում ծանոթություններ հաստատել համացանցով և զգուշացրեք, որ անհանգստացնելու դեպքում կդիմեք ոստիկանություն: Նա այլևս երբեք ձեզ չի գրի:

                                        Ո՞ւմ հետ ծանոթանալ

Չնայած նրան, որ համացանցային շփումները այսօր բավականին ընդունված են միևնույնն է հնարավոր չէ մարդուն վիրտուալ ճանաչել: 
Ամերիկացի հայտնի հոգեբան Մերեդիտ Գոլդենն առաջարկում է ծանոթանալ այնպիսի տղամարդկանց հետ, ովքեր կողմ են հանդիպումներին, փորձում են ձեզ ճանաչել և չեն խոսում միայն իրենց մասին, հանդիպումները հարմարեցնում են ձեր ժամային գրաֆիկի հետ և չեն փորձում ճնշում գործադրել որևէ հարցում: 
Ընտրեք նրանց ովքեր համառ են զգացմունքների մեջ և գեղեցիկ քայլերով փորձում են գրավել ձեզ, ոչ թե հեռանալ առաջին ոչ-ից:
Կշռադատված և խելացի տղամարդու զրույցը հիմնականում սկսվում է պատշաճ ողջույնով և ներկայանալով, այլ ոչ թե հումորով կամ հարցերով:

Ճիշտ է մենք հայերս բավականին խելացի ենք և թույլ չենք տալիս մեզ օգտագործել, բայց հուսով ենք, որ մեր հոդվածը ձեզ համար օգտակար կլինի:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular