ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շոկ. Փորքրիկը դուրս է եկել դագաղից, ջուր խմել և նորից մահացել

ՎԻԴԵՈ


Բրազիլիայի հյուսիսում գտնվող Բելեմ քաղաքում բնակվող 2-ամյա Քևին Սանթոսի ծնողները պահանջում են մի դեպքի շտապ հետաքննություն, որի ականատեսները եղել են երեխայի հարազատները և հարևանները։ Նրանց որդին՝ Թևին Սանթոսը, մահացավ տեղի հիվանդանոցներից մեկում։ Համաձայն բժիշկների՝ մահվան պատճառը թոքաբորբից հետո առաջացած բարդացումներն էին։ Ծնողները հրաժարվեցին անցկացնել պաթոլոգաանատոմիական փորձաքննություն և երեխայի դին տուն տարան։

Տանը բոլոր նրանք, ովքեր եկել էին վերջին հրաժեշտը տալու փոքրիկին, անքուն գիշեր անցկացրեցին նրա դագաղի շուրջ, իսկ առավոտյան, երբ արդեն պատրաստվում էին դին դուրս հանել, տեղի ունեցավ անհավատալին։ Քևինը կենդանացավ, նստեց դագաղի մեջ և շփոթահար հորից ջուր ուզեց։ Առաջացած սարսափելի դադարն ընդատվեց աղաղակներով և ուշագնացություններով, որից հետո երեխան նորից կորցրեց գիտակցությունը և մահացավ։ Այս անգամ վերջնականորեն։

«Շատ մարդիկ տեսան դա և սկսեցին գոռալ։ Մեզ թվաց, թե հրաշք է տեղի ունեցել, երեխան կենդանացել է, բայց, ցավոք, ընդամենը մի քանի վայրկյանով»,-պատմում է նրա հայրը՝ Անտոնիո Սանթոսը։

Հույսով, որ իրենց երեխան նորից կկենդանանա՝ ծնողները թաղումը հետաձգեցին մինչև երեկո։ Բայց ո՛չ նրանց, ո՛չ դեպքի վայր ժամանած շտապօգնության աշխատակիցներին չհաջողվեց նորից կյանքի բերել նրան։ Այժմ ծնողները պահանջում են մանրակրկիտ հետաքննություն, քանի որ համոզված են, որ եթե բժիշկները երեխայի մոտ վաղաժամ մահ չարձանագրեին, այլ պայքարեին նրա կյանքի համար, Քևինը կարող էր և ողջ մնալ։ 

«Երբ Քևինը հիվանդանոցում կորցրեց գիտակցությունը, բժիշկները, դեռ 15 րոպե չանցած, հայտարարեցին, որ նա մահացել է, և որ վերակենդանացման բաժին տանելու իմաստ այլևս չկա»,-պատմում է հայրը։

Այժմ այս մութ պատմության հետաքննությանը, որը անցկացնում են բժիշկները, միացել է նաև ոստիկանությունը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular