ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում տարածվել է վարակ, որը կարող է մահացու լինել. հետևալ նախանշանները զգալու դեպքում դիմել բժիշկի

ՎԻԴԵՈ
Հայաստանում տարածվել է վարակ որը կարող է մահացու լինել հետևալ նախանշաններ զգալու դեպքում դիմել բժիշկի . ռիսկային գոտում են մինչև 70 տարեկան մարդիկ 

Մարտի 9-ին Լոռու մարզի Շնող գյուղում 9 ամսական աղջիկ էր մահացել, որի մոտ ախտորոշել էին լեյշմանիոզ հիվանդությունը: Երեխային սկզբում տեղափոխել էին գյուղի ամբուլատորիա, այնուհետև Ալավերդու բժշկական կենտրոն, հետո արդեն` «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց, սակայն երեխայի կյանքը փրկել չի հաջողվել:

Asekose.am-ը զրուցել է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի առաջին բաժանմունքի վարիչ Հռիփսիմե Ապրեսյանի հետ լեյշմանիոզ հիվանդության, դրա փոխանցման ճանապարհների, ախտանիշների, բուժման եղանակների մասին, Հայաստանում դրա տարածվածության մասին և ոչ միայն:

Հիվանդությունը չբուժելու դեպքում կարող է մահացու լինել
Լեյշմանիոզը վտանգավոր վարակիչ հիվանդություն է: Ընդերային լեյշմանիոզը ծայրաստիճան վտանգավոր հիվանդություն է համարվում, որը չբուժելու դեպքում կարող է մահացու լինել: Ուշ ախտորոշման դեպքում ևս հաջող բուժման շանսերը բավականին ցածր են: Բուժումը ժամանակին սկսելու դեպքում հիվանդը կարող է ամբողջությամբ առողջանալ:

Լեյշմանիոզի հարուցիչները մլակներն են

Լեյշմանիոզի հարուցիչները մլակներն են: Մլակը խայթում է վարակված կենդանուն, մակաբույծը տեղափոխվում է նրա մարմին: Դրանից հետո մլակը խայթում է մարդուն` նրա օրգանիզմին փոխանցելով հիվանդության հարուցիչը: Այս ճանապարհով էլ մարդը վարակվում է այս հիվանդությամբ: Պետք է նշեմ, որ անհնար է հիվանդ կենդանուց վարակվել՝ առանց մլակի մասնակցության:
Հիվանդության հանդեպ խոցելի են հատկապես մինչև 5 տարեկան երեխաները
Այս հիվանդության հանդեպ խոցելի են հատկապես մինչև 5 տարեկան երեխաները: Նրանց օրգանիզմը շատ զգայուն է, նրանց իմունային համակարգը դեռևս բավականաչափ ամուր չէ, ամենից հաճախ հենց նրանք են վարակվում ինչի պատճառով էլ նրանք հաճախ են հիվանդանում: Պետք է ժամանակին իրականացնել համապատասխան բուժում, քանի որ երեխաների համար հատկապես դա ծայրաստիճան վտանգավոր հիվանդություն է:

Մեծահասակների և մեծ երեխաների մոտ հիվանդությունը զարգանում է այն դեպքում, եթե իմունիտետի հետ կապված խնդիրներ են ունենում:
Լեյշմանիոզի առաջին ախտանիշներն առաջին հայացքից շատ սովորական են
Լեյշմանիոզի առաջին ախտանիշներն առաջին հայացքից շատ սովորական են թվում: Վարակված մարդու մոտ կարող է լինել ախորժակի կորուստ, ընդհանուր թուլություն և տրամադրության անկում, կարող է բարձրանալ ջերմությունը: Մարդու արյան մեջ սկսում է նվազել հեմոգլոբինի եւ լեյկոցիտների մակարդակը: Երեխայի փորը մեծանում է, որովհետեւ լյարդի և փայծաղի չափերը մեծանում են: Նկատվում են ուժեղ արյունահոսությունները, որոնք անհնար է կանգնեցնել, դրանք էլ հանգեցնում են մահվան: Քանի որ լեյշմանիոզի առաջին ախտանիշները լիովին հնարավոր է այլ հիվանդությունների ախտանիշների հետ շփոթել, ծայրաստիճան կարևոր է, որ երեխայի ծնողները և բժիշկն ուշադիր լինեն :

Երկար տարիներ Հայաստանում լեյշմանիոզի բուժման դեղամիջոցներ չկային. դրանք այստեղ գրանցված էլ չէին: Հիվանդացած երեխաների ծնողները ստիպված էին լինում արտերկրից դեղեր բերել, որի վրա մեծ գումար ու ժամանակ էր ծախսվում:2016-ի հունվարից Առողջապահության նախարարության և կլինիկայի ղեկավարության ջանքերի շնորհիվ Հայաստանը ապահովված է դեղի պահուստով երկու տարվա համար: Այս դեղը հակացումցումներ չունի: Հիվանդ երեխաներին այն տրամադրվում է պետպատվերի շրջանակում: Բուժումը տևում է մեկ ամիս իշտ է, դեղամիջոցը հակացուցումներ ունի:
Լեյշմանիոզը տարածված է Հայաստանի մի քանի մարզերում, ԼՂՀ-ում և Երևանում
Լեյշմանիոզի մաշկային տարատեսակը Հայաստանում գրանցվել է հեռավոր անցյալում, այժմ հիմնականում հանդիպում է հիվանդության ընդերային տարատեսակը: Վերջին տարիներին Հայաստանում ավելի քան 200 դեպք է գրանցվել, ամեն տարի դեպքերի քանակն աճում է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular