ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թամարա Պետրոսյանը` հեռուստատեսությամբ չերևալու և երկու նոր աշխատանքի մասին

ՎԻԴԵՈ

Դերասանուհի Թամարա Պետրոսյանն այս շրջանում հեռուստատեսությամբ չի երևում, փոխարենը ինտենսիվ մասնակցում է երկու կարևոր ներկայացումների փորձերին, որոնցից մեկը պատրաստ կլինի ապրիլին, իսկ մյուսը՝ մայիսին: Դերասանուհին խաղում է Նարեկ Դուրյանի «Օրագիր» նոր փաստավավերագրական դրամայում և իրանահայ ռեժիսոր Սեդրակ Կոջամանյանի «Hotel California»-ում: BlogNews.am-ի հետ զրույցում  Թամարան պատմել է ներկայացումների, առաջարկների, դերասանական քմահաճույքների և, վերջապես, սիրելի նախագծերում նկարահանվելու մասին: 

«Նարեկ Դուրյանի հետ պատրաստում ենք ներկայացում՝ նվիրված արցախյան շարժմանը: Փորձերը սկսել ենք հունվար ամսից և մինչև հիմա ինտենսիվ աշխատանքներ ենք անում: Ներկայացումն ունի հետաքրքիր նախապատմություն։ Տարիներ առաջ, երբ Նարեկ Դուրյանը եկել էր Ղարաբաղ «Մորքույրը Փարիզից» ներկայացման համար, նրան է մոտեցել մի կին և տվել մի տետր՝ ասելով․ «Սա կարող է ձեզ պետք գալ»: Դա մի աղջկա օրագիր էր, ով սովորում էր Բաքվի ինստիտուտում, սովորելու օրվանից որոշում է օրագիր պահել և յուրաքանչյուր ուսանողական օրը գրի է առնում: Նրանք չորս ընկերուհիներ էին, և օրագրում ներկայացված էր նրանց չորս տարվա կյանքը: Սովորել են 1983-1988 թվականներին, այսինքն՝ Սումգայիթի և Բաքվի ջարդերի ժամանակ: Այս թեման ինձ հարազատ է, և շատ ուրախ եմ, որ այս ամենի մի մասնիկն եմ, իսկ ներկայացման մեջ մարմնավորում եմ այդ չորս աղջիկներից մեկին»: 

Երկրորդ ներկայացումն իրանահայ ռեժիսոր Սեդրակ Կոջամանյանինն է, ով բեմադրում է «Hotel California»-ն։ Հեղինակն Արմեն Վարդանյանն է, կատակերգություն է շատ ակտուալ թեմայով: Խոսքն ամուսնական զույգի մասին է, երբ կինն ուզում է լքել երկիրը, իսկ ամուսինը՝ ոչ: Երկուսն էլ ունեն իրենց հիմքերը։ Հենց այդ կոնֆլիկտի վրա էլ ստեղծվել է ամբողջ պիեսը: 

Մեր դիտարկմանը՝ որքանո՞վ է բարդ խաղալ երկու տարբեր ժանրերում, և արդյո՞ք մեկը մյուսի հաշվին չի տուժում, դերասանուհին պատասխանեց․ «Այդ մտավախությունն իմ մեջ էլ կար․ անկախ նրանից՝ դու զուգահեռ կատակերգություն ես խաղում, թե ոչ, դու, միևնույն է, փորձի ընթացքում բացահայտում ես քեզ, ինչպես նաև քո կերպարը: Ամեն դեպքում ինձ դեռ չի խանգարում, կարծում եմ՝ չի էլ խանգարի, քանի որ այդքան ժամանակ չունենք, որ սպասենք՝ մի ներկայացումն ավարտի, նոր ընդունենք հաջորդ առաջարկը: Մեզ այդ շռայլությունը ոչ ոք չի տրամադրում, և միշտ չէ, որ առաջարկվող նախագծերը շատ են լինում: Դրա համար ասել, որ չեմ հասցնում այս կերպարից դուրս գալ և մտնել մյուսի մեջ, չես կարող քեզ թույլ տալ, քանի որ երկու դերերն էլ ինձ համար շատ հետաքրքիր են և բացահայտման նոր հնարավորություններ են տալիս, ինձ այդ ամենից լավ եմ զգում: Ցանկացած աշխատանք առաջին հերթին բացահայտում ես ինքդ քեզ, քո հնարավորությունները»:

Դերասանուհին խոստովանում է, որ չի սիրում իրեն դիտել կողքից․ «Նկարահանումների ժամանակ, երբ ասում են՝ ստոպ, շատ դերասաններ վազում են մոնիտորի մոտ՝ playback ասվածը նայելու, ես չեմ վազում, մնում եմ նստած: Իհարկե, նայելը շատ օգտակար բաներ կարող է քեզ տալ, բայց մյուս կողմից էլ սկսում ես ֆիքսվել քո արածի վրա, որը կարող ինչ-որ չափով խանգարել քո օրգանիկային: Այդ պարագայում ես նախընտրում եմ կուրորեն հավատալ և վստահել ռեժիսորին: Միևնույն է, եթե վատ լիներ, ասելու էր՝ ի՞նչ ես անում, աղջիկ ջան, նորից: Եթե չի ասում, ապա նորմալ է»:

Այն հարցին՝ ունի՞ փոքրիկ քմահաճույքներ, օրինակ՝ ինձ այս ռակուրսից մի նկարեք, խոշոր պլանը բացառեք, կամ մազս ծուռ էր, դուբլը նորից արեք, Թամարան պատասխանեց․ «Ժամանակին ես մտածում էի, որ դա իսկապես քմահաճույք է, և պետք չէ նման կապրիզներ անել, բայց հայ իրականության մեջ ես հասկանում եմ, թե ինչու են այդպես անում: Ինչ-որ չափով արդարացնում եմ այդ դերասանուհիներին, որովհետև մի պահ է գալիս, որ ոչ ոք քեզ վրա ուշադրություն չի դարձնում․ խոսքը ստեղծագործական կազմի մասին է: Պրոֆեսիոնալ նախագծերում ռեժիսորների մոնիտորին հետևում են դիմահարդարը և վարսահարդարը, և եթե մի բան այն չէ, միանգամից շտկում են, բայց երբ դու ոչ ոքի պետք չես, պարզվում է՝ նայելուց հետո շատ նկատողությունների տեղիք ես տալիս, երբ ասում են՝ ինչու էր մազդ ծուռ, շորդ՝ թեք, և այդ ժամանակ դու չգիտես՝ ինչ պատասխանես, քանի որ այն մարդիկ, ովքեր պետք է հետևեին, թերացել են իրենց աշխատանքում: Իհարկե չեմ խոսում այն դեպքերի մասին, երբ մարդկանց տեսակը պարզապես ավելի շատ ուշադրություն է դարձնում իր արտաքինին կադրի մեջ»:

Թամարան խոստովանում է, որ հեռուստատեսային առաջարկներ դեռ չունի, բայց չի ընկճվում, քանի որ հիմա բուռն ստեղծագործական ռիթմի մեջ է. «Օրինակ՝ ինձ համար ավելի կարևոր է ստեղծագործական պրոցեսը։ Ես հիմա ոչ մի հեռուստատեսային նախագծում չկամ, բայց իմ ստեղծագործական կյանքը բավականին ակտիվ է, որից ես միայն բավականություն եմ ստանում և նեղված չեմ, որ հեռուստատեսությունում չկամ։ Միգուցե եթե այսպիսի ակտիվություն չլիներ, մտածեի՝ ինչու չկամ որևէ նախագծում: Ինչ վերաբերում է աստղայինս տանելուն, երևի տարիքս արդեն անցել է։ Գուցե տասնութ տարեկանում գլուխս կպտտվեր, թե ինչու չկամ հեռուստատեսությամբ, բայց հիմա հանգիստ եմ: Գուցե քառասուն տարեկանում շատ անհանգիստ տանեմ, քանի որ դա էլ է անցումային տարիք»,- կատակում է դերասանուհին:

 Առավել մանրամասն՝ Այստեղ

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular