ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Первый канал»-ից առաջարկ եմ ստացել, չեմ ուզում մարդիկ մտածեն, որ քննադատություններից նեղված եմ հեռանում. Լիլի Մորտո

ՎԻԴԵՈ

asekose.am- ը գրում է.

Օրերս համացանցում բուռն քննարկվում էր սկանդալային Լիլի Մորտոյի մասնակցությունը ռուսական «Առաջին ալիք»-ով եթեր հեռարձակվող «Мужское/Женкое» հաղորդմանը, որում Լոնդոնից ժամանած «կենդանի տիկնիկ» Քենը փնտրում էր իրական Բարբիի:

«Քենը՝ Ռոդրիգոն, շատ խելացի տղամարդ է, տարբեր լեզուների է տիրապետում, բայց չեմ կարծում, որ անձնական շփում կունենանք: Նրան առաջին անգամ հանդիպել էի հենց հաղորդման ընթացքում: Ի դեպ, Ռոդրիգոյից արդեն գործնական առաջարկներ եմ ստացել: Առաջարկում է միասին աշխատել Լոնդոնում և ոչ միայն, ընդունել եմ առաջարկը, պարզապես անգլերենի այդքան էլ լավ չեմ տիրապետում, պետք է աշխատեմ դրա վրա»,-Asekose.am-ի հետ զրույցում ասաց Լիլի Մորտոն:

Նա նշեց նաև, որ հաղորդման նկարահանումից հետո Ռոդրիգոն իրեն և մյուսներին հրավիրել էր ակումբ: Ինչ վերաբերում է բուն հաղորդմանը, Լիլիի խոսքով՝ դրան մասնակցելու առաջարկը ստացել է հենց ռուսական «Առաջին ալիք»-ից.

«Նրանք տեսել էին իմ մասնակցությամբ հաղորդումները, Instagram-ից այդքան էլ տեղյակ չէին, հետո գտել էին ինձ: Տվյալ հաղորդումից այդքան էլ գոհ չեմ, մանավանդ, որ իմ բոլոր բառերը նրանց սցենարով էր գրված, իմ անունից համարյա ոչ մի բան չեմ ասել: Պետք է նշեմ, որ նույնիսկ Բարբիի կերպարն ինձ այդքան էլ հոգեհարազատ չէ, չեմ էլ ուզում նմանվել Բարբիի: Այն խոսքերը, որոնք նշել էի հաղորդման ընթացքում՝ իբրև Հայաստանում ապրող ամենագեղեցիկ Բարբին եմ, իմը չէին, պարզապես պետք է ըստ սցենարի այդպես ասեի: Ամբողջությամբ շոուի մի մասն էր»:

Լիլին անդրադարձավ նաև հաղորդման ընթացքում ցուցադրած տեսանյութին, որում հայերը նրա մասին ասում էին, որ այդ ամենը խայտառակություն է:

«Խոսակցությունների վերաբերյալ կրկին կասեմ, որ ինձ համար միևնույն է: Նշեմ նաև, որ պատրաստվում եմ մեկնել Մոսկվա, բայց չեմ ուզում մարդկանց թվա, թե  նրանց քննադատությունների պատճառով եմ դա անում, պարզապես լավ առաջարկ եմ ստացել ռուսական «Առաջին ալիք»-ից, սակայն դեռ չեմ բացի փակագծերը»:

Հեղինակ՝ Ա. Գ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular