ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանում կկառուցվի 150 նոր թեքահարթակ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Armenpress.am-ը գրում է.

Հաշմանդամություն ունեցող անձանց երթևեկը հեշտացնելու համար Երևանում 2018 թվականին կկառուցվի ևս 150 նոր թեքահարթակ, և մոտ 100-150-ն էլ կվերանորոգվի կամ կհամապատասխանեցվի միջազգային չափորոշիչներին։ «Արմենպրես»-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալ Սամվել Մերթարջյանն ասաց, որ մայրաքաղաքում թեքահարթակների կառուցման աշխատանքներն արդեն սկսվել են։

«Այս տարի արդեն իսկ կառուցվել է շուրջ 40 թեքահարթակ։ 2018 թվականին նաև վերանորոգելու ենք այն թեքահարթակները, որոնք վնասված են։ Հատուկ ուշադրություն ենք դարձնելու մինչև 2013 թվականը կառուցվածներին, որոնք չափորոշիչներին չեն համապատասխանում, և դրանք էլ կձևափոխենք ու կհամապատասխանեցնենք ստանդարտներին։  2018 թվականին նախատեսում ենք մայրաքաղաքում կառուցել շուրջ 150 նոր թեքահարթակներ, և, կարծում եմ, արդեն ամբողջությամբ կավարտվի կառուցումը։ Մոտ 100-150 թեքահարթակ էլ պետք է վերանորոգվի կամ, եթե չի համապատասխանում չափորոշիչներին, բերվի պատշաճ վիճակի»,- ընդգծեց Մերթարջյանը և հավելեց, որ վերանորոգման և չափորոշիչներին համապատասխանեցնելու աշխատանքները շարունակական բնույթ են ունենալու։

Նրա խոսքով՝ թեքահարթակ կառուցելու համար կան ընդհանուր նորմեր՝ կանոնակարգված, նշված համապատասխան փաստաթղթերով, որոնք միջազգային նորմեր են համարվում։

«Ամբողջ աշխարհում առաջնորդվում են հստակ չափորոշիչներով։ Մենք այս աշխատանքների ընթացքում սերտ համագործակցում ենք հասարակական կազմակերպությունների հետ։ Այսինքն՝ նախագծման փուլից, հասցեների ընտրությունից սկսած աշխատում ենք համապատասխան ՀԿ-ների՝ «Ունիսոնի», «Փյունիկի» հետ, որոնց շահառուները հենց հաշմանդամություն ունեցող անձինք են։ Այդ ամենից հետո մրցույթ է կազմակերպվում և ընտրվում են համապատասխան շինարարական կազմակերպություններ, որոնք էլ իրականացնում են թեքահարթակների կառուցման աշխատանքները։ Հենց առաջին օրվանից մենք իրենց հետ ենք՝ ուղղորդում ենք, ցույց ենք տալիս հասցեները և իրականացնում աշխատանքների ճշգրիտ կազմակերպումը։ Միայն թեքություն ու համապատասխան անկյուն ունենալով խնդիրը չի լուծվում՝ կան լանդշաֆտային խնդիր, տարբեր այլ հարցեր, որոնց պետք է ստեղծագործաբար մոտենալ։ Մեր ճարտարապետները բոլոր վարչական շրջաններում աշխատում են շինարարական կազմակերպությունների հետ»,- նշեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալը։

Նա վստահեցրեց, որ այդ ամենը դեռ աշխատանքի կեսն է, քանի որ իրենք աշխատանքի ընթացքում պարբերաբար ՀԿ-ների հետ մոնիթորինգային այցեր են կատարում, որոնց ժամանակ մատնանշում են տեղում հայտնաբերված խնդիրներն ու շեղումները և ցուցումներ տալիս դրանք վերացնելու ուղղությամբ։

«Մեզ հետ այդ այցերին մասնակցում են ոչ միայն շինբարեկարգման համապատասխան վարչությունը, այլև տեխվերահսկման մարմինը, որը պարտավոր է վերահսկել այդ աշխատանքները և հետո հաստատել։ Շինարարական կազմակերպությունների հետ աշխատանքի մեծ փորձ ունենք, արդեն նրանք հասկանում են թեքահարթակների շինարարության սկզբունքը, և շատ ավելի արագ է ստացվում գործը։ Առաջին տարիներին մենք իրենց էլ էինք բացատրում, թե դա ինչի համար է։  Այսօր արդեն բավականին մեծ աշխատանք է արվել։ Այսօր մենք նաև փորձում ենք կարծրատիպեր կոտրել։ Պետք է ցույց տալ, որ հաշմանդամություն ունեցող անձինք լիարժեք մարդիկ են որպես հասարակության անդամ, և մենք պետք է հնարավորինս պայմաններ ստեղծենք, որպեսզի այդ մարդիկ կարողանան ներկայացնել իրենց լիարժեքությունը»,- ասաց Սամվել Մերթարջյանը։

Ծրագիրը գործում է 2013 թվականից Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականով։ Մայրաքաղաքում մինչ այսօր կառուցվել է 2500 թեքահարթակ, որոնք գտնվում են փողոցների, այգիների, պուրակների, բակերի տարածքներում։ Այս գործում ներգրավված են նաև այն մասնավոր կազմակերպությունները, որոնք արձագանքել են քաղաքապետարանի կոչին։ Թեքահարթակները ծառայում են ոչ միայն հաշմանդամություն ունեցող անձանց, այլև հեծանվորդներին, մայրերին, ովքեր սայլակներով տեղափոխում են իրենց երեխաներին։ Տարեց մարդիկ, ովքեր դժվարությամբ են քայլում, նույնպես թեքահարթակներով են բարձրանում։ 

Լիլիթ Դեմուրյան 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular