ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Երկիր ծիրանի»-ն այս քայլով ցույց տվեց, որ միտված չէ բարելավելու Երևան քաղաքի բնակչի քաղաքային կյանքը. Գոռ Վարդանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Slaq.am-ը գրում է.

Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Գոռ Վարդանյանի կարծիքով ավագանու վերջին նիստի օրակարգում «Երկիր ծիրանի» խմբակցության կողմից ներկայացված սպարապետ Վ.Սարգսյանի փողոցի անվանափոխման հարցը առաջինը անարգանք էր սպարապետի հիշատակին, իսկ երկրորդ որևէ կապ չուներ այն գործընթացի հետ, որ պետք է իրականացնի «Երկիր ծիրանի» խմբակցությունը: Slaq.am հետ զրույցում Գոռ Վարդանյանը հավելեց, որ հայանպաստ գործչի՝ ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի անվամբ փողոց ունենալը, բոլորովին խնդիր չէ, բայց ունենալ այն մեկ այլ արժեքի փոխարեն, անընդունելի է, և առհասարկ մի արժեքը մեկ այլով փոխարնելը ոչ քաղաքական է, ոչ էլ բարոյական:

 

«Երկիր ծիրանի» խմբակցությունը այս քայլով ցույց տվեց, որ միտված չէ բարելավելու Երևան քաղաքի բնակչի քաղաքային կյանքը: Նրա խոսքով՝ նման կերպ «Երկիր ծիրանին» քաղաքական խժդժումներ է հրահրում: «Եթե քո քայլերն ուղված են երկրի զարգացմանը, Երևան քաղաքի բնակչի առօրյա հոքսերի թեթևացմանը, կամ իսպառ վերացմանը, ապա քո մոտեցումներն էլ այլ պետք է լինեն, քո առաջարկած նախագծերն էլ այլ ընթացակարգ ունենան»,-ասաց Գ.Վարդանյանը: Ըստ նրա՝ այսօր երկրի ամենամեծ քաղաքական ուժը՝ ՀՀԿ իզորու է, պահելու մեր ազգային արժեքները, վարելու ներքին և արտաքին հաջողված քաղաքականություն, և այն ինչ ունենք այսօր բոլորինս է, և մեր քայլերն ուղղված պետք է լինեն կամ օգնելու Ավելի լավը ունենալուն, կապ պարզապես չխանգարելու: «Այս պահին կարելի է արձանագրել, որ «Երկիր ծիրանի» խմբակցությունը ունեցավ իր ֆիասկոն բոլոր առումներով, և իր քայլերով ցույց տվեց որ միտված չէ իր գործին և ավագանու յուրաքանչյուր նիստ վերածում է ինչ-որ հարցերի շուրջ անիմաստ քննարկման»,- ասաց Գ. Վարդանյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular