ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սեքս-ռեժիմ պահպանելը օգտակար է առողջությանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կանոնավոր սեռական կյանքը դրական ազդեցություն ունի մարդու առողջության վրա. ասում է սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը:

Տրվելով սիրախաղերին՝ մարդիկ չեն մտածում, թե այդ ընթացքում իրենց օրգանիզմում քիմիական մակարդակով ինչ է տեղի ունենում: Իրականում` ըստ Վ. Շահրամանյանի` օրգանիզմում տեղի ունեցող ֆիզիոլոգիական փոփոխությունները նման են հաճելի ֆիզիկական աշխատանքից հետո ի հայտ եկող պատկերին.

«Գրգռված վիճակում տղամարդու եւ կնոջ օրգանիզմում սկսում է ակտիվորեն արտադրվել կախարդական հատկություններով օժտված մի հորմոն: Բարձրանում է իգական սեռական հորմոնների՝ էստրոգենի եւ պրոգեստերոնի, ինչպես նաեւ արական տեստոստերոնի մակարդակը: Շնչառությունը դառնում է ավելի խոր, քան սովորական վիճակում, ուստի թոքերն ակտիվորեն օդափոխվում են, արյան մեջ, բնականաբար, թթվածնի ավելի շատ պաշարներ են մտնում: 2-15 վայրկյանների ընթացքում, երբ միջինում տեւում է օրգազմը, կտրուկ բարձրանում է արյան ճնշումը, սրտի կծկումների արագությունը երբեմն աճում է մինչեւ 160 զարկ մեկ րոպեում: Ակտիվ սպորտաձեւերի ժամանակ արյան մեջ ավելանում են կենսաբանական ակտիվ նյութերի, որոշ հորմոնների մակարդակը:

Նույնը տեղի է ունենում սեռական ակտի ժամանակ: Ապացուցված է, որ ակտիվ սեռական կենսակերպը նպաստում է ավելորդ քաշից ազատվելուն, սթրեսներից ազատվելուն, ստեղծում է լավ տրամադրություն, ապահովում է բարձր իմունիտետ»,- բացատրում է բժիշկը հավելելով` ինտենսիվ սեքս-ռեժիմը նպաստում է ինֆարկտով հիվանդանալու ռիսկի, մահացության նվազմանը այն մարդկանց շրջանում, ովքեր շաբաթը 2-3 անգամ օրգազմ են ապրում :

Պարզվում է`կանոնավոր սեքսը երկարեցնում է կյանքը 7-10 տարով: Որակյալ սեքսից հետո, բշժկի մեկնաբանմամբ` ցավազրկող դեղամիջոցներ ընդունելու անհրաժեշտությունից ազատվելուն օգնում են միանգամից մի քանի հորմոններ՝ էնդորֆինները, էստրոգենը եւ տեստոստերոնը. «Ուժեղ ցավերի հետ առնչվող իրենց հիվանդներին առաջատար բժիշկները խորհուրդ են տալիս հաճախակի հիշել մարդկային հարաբերությունների ամենաինտիմ կողմի մասին »:

Սեքսապաթոլոգները պարզել են, որ սեքսուալ ակտիվ մարդկանց արյունը պարունակում է 30% ավելի շատ հակամարմիններ, որոնք օգնում են հաղթահարել վնասակար միկրոօրգանիզմներին, գրիպի ու մրսածության հարուցիչներին` «բացի այդ, սեքսուալ սխրանքների պահերին օրգանիզմում հորմոնային փոփոխությունները նպաստում են կոլագենի ավելի ակտիվ արտադրությանը. նյութ, որ մաշկը դարձնում է ավելի երիտասարդ, ձիգ ու հմայիչ»,- հավելեց Վ. Շահրամանյանը:

\

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular