ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վերջապես ! Մերի Մակարյանը ՝ իր հղիության լուրերի մասին (Լուսանկարներ)

ՎԻԴԵՈ

Դերասանուհի Մերի Մակարյանի ամուսնությունից հետո պարբերաբար լուրեր են տարածվում նրա հղիության մասին։ Մերիի մայրանալու մասին լուրերը նոր թափ են ստացել օրերս Ինստագրամի «Սթորի» հավելվածում հրապարակած լուսանկարից հետո, երբ Մերին սրտիկով փակել էր փորի հատվածը։ Սա ենթադրությունների տեղիք էր տվել, որ Մերին փորձում է թաքցնել կլորիկացած փորիկը։

Ավելի մանրամասն ՝ այստեղ

Tert.am Life–ն այս մասին զրույցեց ամուսնությունից հետո ԱՄՆ–ում բնակություն հաստատած դերասանուհու հետ։ Վերջինս հայտնեց, որ իր հղիության լուրերը չեն համապատասխանում իրականությունը։ «Դեռ նման բան չկա։ Երբ նման նորություն ունենամ, անպայման կհայտնեմ այդ մասին»,– ասաց Մերին։

Ավելի վաղ, Tert.am Life–ին տված բացառիկ հարցազրույցում խոսելով մայրանալու մեծ ցանկության մասին, Մերին ասել էր. «Կար ժամանակ, երբ ես պատրաստ չէի մայր լինել, պատրաստ չէի այդքան մեծ պատասխանատվություն վերցնել ինձ վրա։ Արդեն մի քանի տարի է, երբ նույնիսկ իմ սերիալային երեխաների հետ եմ կապվում, նվերներ մատուցում։ «Առաջնորդներում» իմ երեխայի հետ մինչև հիմա կապ ունեմ, իր մայրիկն ինձ լուսանկարներ է ուղարկում։ Նկարահանումների ժամանակ գրկում էի երեխային ու մտածում` երանի Աստված ինձ էլ պարգևի այս հրաշքից։ Ես միշտ կարծել եմ, որ դա Աստծո կամքն է։ Երբ կուղարկի այդ հրաշքին, որին սպասում եմ և սիրում, կընդունենք իրեն։ Մենք ժամանակ չենք սահմանել։ Կարող ենք իր հետ էլ վայելել մեր նորաստեղծ ընտանիքի բարիքները»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular