Ներքին Բազմաբերդի իր արհեստանոցում 56-ամյա տղամարդ է ինքնասպան եղել
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸԱյսօր առավոտյան՝ ժամը 07:00-ի սահմաններում Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ գյուղի իր արհեստանոցում՝ կախված վիճակում հայտնաբերվել է գյուղի բնակիչներից 56-ամյա Դավիթ Դ.-ի դին:
Մեզ հետ զրույցում Ներքին Բազմաբերդի գյուղապետ Խաչատուր Նորեյանն ասաց, որ գյուղում բոլորը զարմացած են դեպքից. «Աբսուրդ է: Շատ խաղաղ, նորմալ ընտանիք ուներ: Դավիթը երեք զավակ ուներ, թոռներ, արհեստանոց ուներ, աշխատում էր»,-ասաց գյուղապետը: Նա դժվարացավ պատասխանել, թե ինչը կարող էր դրդել 55-ամյա տղամարդուն նման քայլի գնալ: Գյուղապետի խոսքով՝ 56-ամյա Դավթին կախված վիճակում հայտնաբերել է հարեւանուհին:
Սույն դեպքով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, դեպքի հանգամանքները պարզվում են: