ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայ մարմնավաճառները. «Ինչ անում ենք երեխեքի համար ենք անում»

ՎԻԴԵՈ

Շատերին է հայտնի, որ մարմնավաճառությունն այսօր էլ մեծ պահանջարկ վայելող հին "մասնագիտություններից" է: "Մասնագիտություն", որի հետ կապված "դիպլոմ" Հայաստանում ունեն շատերը, սակայն դրան "արժանի" են միայն քչերը: Բանն այն է, որ մարմնավաճառության մեջ ներգրավվածների մեծ մասն իրենց մասնագիտական արժանիքները առավելապես պայմանավորում են բնատուր կազմվածքով, սեռահասուն դառնալու իրողությամբ կամ էլ հայ առնական տղամարդկանց "եռացող արյան" գործոնով: Պատահական չէ, որ հեշտությամբ գումար վաստակելու համար շատերն այսօր էլ պատրաստ են, օրինակ, "կրկեսամերձ", "լճամերձ" կամ այլ տարածքներում աճուրդի հանել սեփական բարեմասնությունները և կերտել ՀՀ "վաստակավոր մարմնավաճառի" կերպարը: Հասկանալի է, որ մեզանում այդ երևույթը տարածվում է, քանզի գոյություն ունի պահանջարկ, չիրականացված սեռական ցանկությունների պատճառով անքուն գիշերներ անցկացնող մարդկանց վիթխարի բանակ, սակայն խնդիրն այն է, որ այդ պահանջարկն աչքի է ընկնում "ցածրորակությամբ": Եթե ճապոնացիներն ունեն գեյշաներ (մեր պատկերացրած դասական մարմնավաճառները չէն, այլ հոգևոր զարգացում ապրած և հաճախորդին նաև իրենց հոգեմտավոր կարողություններով "դյութող" կանայք են), իսկ բազմաթիվ եվրոպական երկրներում գոյություն ունեն մարմնավաճառությունը կարգավորող լեգալ ինստիտուտներ, ապա Հայաստանում գոյություն ունեն "մամա Ռոզաներ" (ով գիտի` նաև պապա Ռոզաներ), ովքեր պատրաստ են սեռավարակներով "սիրո քրմուհիներ" տրամադրել սեռական պահանջմունքներ բավարարելու հայտ ներկայացնողներին: 

Մանրամաներն՝ այստեղ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular