ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինստագրամից հայտնի դարձած 7-ամյա Ալեքսը այս տարիքից սիրում ու հարգում է ճիշտը․ Ո՞վ է նա, ինչպիսի՞ն է իրականում

ՎԻԴԵՈ

Վերջին շրջանում սոցցանցերի հայկական տիրույթում հայտնի է դարձել ու գնալով ավելի շատ հեևորդներ է ձեռք բերում Ալեքս անունով փոքրիկը։ Թեև նրա դեպքում փոքրիկ անվանել նրան ճիշտ չի լինի՝ հաշվի առնելով նրա հասուն մտածելակերպը։
Ալեքսի մասին մանրամասներ իմանալու համար Boomnews.am-ը կապվեց նրա եղբոր՝ Մոնթե Հակոբյանի հետ։
Մասնագիտությանմ երգիչ Մոնթեն պատմեց, որ Ալեքսը սովորում է Պեյո Յավորովի անվան թիվ 131 միջնակարգ դպրոցում, զբաղվում բարբա սպորտաձևով։ Ընտանիքի 4 երեխաներից Ալեքսը կրտսերն է, ունի 2 քույր ու եղբայր։ 

-Ինչպե՞ս Ալեքսը հայտնի դարձավ ու այսքան հետևորդներ ունեցավ Ինստագրամում։
-Ալեքսը դեռ 6 տարեկան էր, ես հասկանալով, որ իր տարքիքի այդ մտածելակերպի երեխա դեռ չկա, որոշեցի իր անունով Ինստագրամում էջ բացել։ Նրա հետևորդները ընդամենը 6 հոգի էին՝ ընտանիքի անդամները, երբ ներբեռնեցնք առաջին տեսանյութը։ Տեսանյութը շատ արագ տարածվեց համացանցում ու Ալեսքի էջին 2 ժամում սկսեցին հետևել 3000 մարդ։ Այդպես շատ կարճ ժամանակահատվածում Ալեքսը բավականին հայտնի դարձավ ոչ միայն Հայաստանում, այլև Հայաստանի սահմաններից դուրս։ Այժմ Ալեքսն ունի 10 հազարից ավել հետևորդ։ 

-Հետևելով Ձեր ու Ալեքսի էջերին, հասկանում ենք, որ դուք միանգամայն տարբեր եք, ինչով է պայմանավորված այդ տարբերությունը, ինչպե՞ս են նույն ընտանիքի երկու որդիներ այդքան տարբեր։
-Դուք ճիշտ եք, ես մանկուց երգով եմ զբաղվում, երգն իմ կյանքն է, շուտով տեսահոլովակ կունենամ, իսկ եղբայրը լրիվ տարբերվում է իր մտածելակերպով։ Շատերն են հարցնում՝ դուք եք սովորեցնում նրան այդ ուղով գնալ, ես պատասխանում եմ՝ 6-ամյա երեխային չես կարող սովորեցնել, թե ոնց ապրի, այդ ամենը նրա ներսում է։ Նա հենց այդպիսինն է ծնվել՝ ճիշտը սիրող ու հարգող։ 
 
-Այսինքն Ձեր ընտանիքը հենց սկզբից ողջունել է նրա բնավորության այդ գիծը ու նպաստել դրա զարգացմանը թե՞ սկզբում փորձել եք փոխել նրան։
-Իհարկե ոչ մի ծնող չի ցանկանա, որ իր երեխան գնա նման ճանապարհով, շատ ենք փորձել փոխել նրան, բայց ապարդյուն։ Նա հենց այդպես է ծնվել, դա նրա տեսակն է, հնարավոր չէ փոխել։
 
-Իսկ ընկերների, հասակակիցների հետ ինչպե՞ս է շփվում։
-Ալեքսը շատ շփվող է, ու լավ է ստացվում շփումը բոլորի հետ։ Ընկերները գիտեն, որ նրա «ոտքը տրորել»  չի կարելի, քանի որ դա անպատասխան չի մնա։ Նրա հետ շփումից հաճույք են ստանում նույնիսկ իրենից մի քանի անգամ մեծ մարդիկ, քանի որ նա այնքան բան է հասկանում ու գիտակցում, որքան 40 տարեկան մարդիկ։

-Ալեքսին քննադատողները շատ են, ինչպե՞ս է Ալեքսը ու ընտանիքը վերաբերվում քննադատություններին ու վատ մեկնաբանություններին։
-Ալեքսը շատ է բարկանում, դրա համար նրան չենք ասում։ Իսկ Ալեքսին ես միշտ ասել եմ, որ եթե հետևում ու քննադատում են, ուրեմն մարդը հասել է դրան, որ իրենից կարևոր բան է ներկայացնում, որ հետևում են ու մեկնաբանում։ Իսկ վատ մեկնաբանություններ գրողները խոսում են դաստիարակությունից, ցույց տալով հենց իրենց դաստիարակությունը։ Չի կարելի մեղադրել ինչ որ մեկին, քանի որ չգիտես, թե ինչպիսին կլինի հենց քո որդին, միգուցե հենց Ալեքսի պես ճիշտը սիրող ու հարգող լինի։ 

Մանրամասներն՝ այստեղ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular