ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աղջիկներ, ինտիմ հիգիենայի մասին այս նրբությունը պետք է իմանան բոլորը

ՎԻԴԵՈ

Գրեթե բոլոր կանայք էլ կյանքի ինչ-որ պահից սկսած սկսում են հեռացնել ինտիմ հատվածների մազերը։ Հետազոտությունների ու հարցումների արդյունքում պարզվել է, որ 10 կանանցից 9-ը պարբերաբար հեռացնում է այդ մազերը` դա համարելով հիգիենայի պարտադիր մաս։ Այս գործընթացն այնպես է արմատավորվել, որ բոլոր կանայք դա նորմալ են համարում, սակայն քիչ կանայք գիտեն, որ այդ գործընթացն իր ռիսկերն ու կողմնակի բարդություններն ունի:

Ոլորտի գլխավոր հետազոտողներից մեկը՝ Անդրեա դե Մարին, կարծում է, որ բոլոր կանայք պետք է տեղյակ լինեն այդ գործընթացի ռիսկերին։ Բանն այն է, որ կանանց ինտիմ շրջանների մաշկը չափազանց զգայուն է, իսկ սափրելու ընթացքում, բնականաբար, մաշկի վրա աննշան կտրվածքներ են լինում, այդ իսկ պատճառով էլ շատ կանայք քոր են զգում սափրելուց հետո։

Այդ հատվածի մաշկի վրա կան շատ քրտնագեղձեր. դա նշանակում է, որ ինտիմ վայրերը բակտերիաների զարգացման համար ամենաբարենպաստ միջավայրն են։ Եվ եթե մաշկի վրա կան մանր կտրվածքներ, ապա հնարավոր է, որ այդ միջավայրում վարակ տարածվի։ Բացի այդ՝ ինտիմ հատվածների մազերը խոչընդոտում են սեռական ճանապարհով փոխանցվող վարակներին։

Մանրամասները՝ այստեղ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular