Ահա թե ինչպես են տղամարդու անդամը վերածում հեշտոցի. սեռափոխության սարսափելի կադրեր՝ միայն ամուր նյարդեր ունեցողների համար
ՎԻԴԵՈՀայաստանում սեռափոխության մասին օրենք գոյություն չունի, ինչը նշանակում է, որ նման վիրահատություն այստեղ հնարավոր չէ իրականացնել: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց բժիշկ-սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանը, սեռափոխության հետ կապված մտքերն առաջանում են տրանսսեքսուալիզմի հետեւանքով, իսկ տրանսսեքսուալիզմը սկսում է դրսևորվել երկու տարեկան հասակից, երբ աստիճանաբար ձևավորվում է ինքնագիտակցությունը, իսկ հետո նաև` սեռային ինքնագիտակցությունը: Տրանսսեքսուալիզմը հակառակ սեռի կերպարով ապրելու և շրջապատի կողմից որպես այդպիսին րնդունվելու ցանկությունն է, որն ուղեկցվում է սեփական անատոմիական կառուցվածքից անհարմարավետության և անհամապատասխանության զգացումով։ «Երեխաները ցանկություն են հայտնում, որ իրենց անվանակոչեն հակառակ սեռի անուններով: Հասնում են այն բանին, որ կրում են չեզոք սեռի հագուստներ: Վարքային այս խանգարումները ծնողների կողմից վերագրվում են այս տարիքին բնորոշ երեխայական չարաճճիությանը և կամակորությանը: Ուստի` սկզբնական շրջանում այս խանգարումով երեխաները հեռու են մնում մասնագետի հսկողությունից»,-ասաց նա:
Շահրամանյանի խոսքով` ավելի բարձր տարիքում սեռադերային խաղեր խաղալիս տրանսսեքսուալ երեխաները ընտրում են այնպիսի դեր, որը համապատասխանում է իրենց սեռային ինքնագիտակցությանը: «Հակառակ սեռի ներկայացուցիչ ընդունվելու ուժգին ցանկությունը տրանսսեքսուալին ստիպում է դիմել վիրահատական միջամտության եւ փոխել սեռը: Միայն վիրահատական ճանապարհով սեռի վերափոխումից հետո են այս այցելուները հարմարվում հասարակությանը և իրենց լիարժեք անձ զգում»,-ասաց նա:
Մանրամասներն ՝ այստեղ