ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շուրջ 8000 աշխատակից ապահովված է առողջապահական ապահովագրության փաթեթներով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերին, սպասարկող օժանդակ անձնակազմերին, ինչպես նաև քաղաքապետարանի ենթակայության բոլոր մանկապարտեզների, թատրոնների, գրադարանների և շախմատի դպրոցների շուրջ 8000 աշխատակցի հատկացվել է առողջապահական ապահովագրության փաթեթ: Ի դեպ նշենք, որ համայնքային ենթակայության մանկապարտեզների, ինչպես նաև 12 վարչական շրջանների շախմատի դպրոցների 4700 աշխատակիցներն այս տարվա հունվար ամսից են ընդգրկվել առողջապահական ապահովագրությամբ բժշկական անվճար ծառայություններից օգտվելու ծրագրում:

Ապահովագրական փաթեթները ներառում են ինչպես տարվա ընթացքում մեկ անգամ բազմաֆունկցիոնալ բժշկական հաստատություններում կանխարգելիչ ընդհանուր բժշկական անվճար հետազոտվելու հնարավորություն, այնպես էլ, ըստ անհրաժեշտության, վիրահատական միջամտություններ, այդ թվում բարդ և դժվարամատչելի վիրահատություններ, ինչպես օրինակ՝ սրտի կամ տեսողության հետ կապված:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետի տեղակալ Համազասպ Գալստյանը տեղեկացրել է, որ կատարված վերլուծության համաձայն մինչ օրս տարվա ընթացքում փաթեթից օգտվել է միջինը 1000 շահառու, կատարվել՝ 20-25 վիրահատություն, որոնցից յուրաքանչյուրի ծախսերը ավելի քան 1 մլն ՀՀ դրամ են կազմում:

«2013 թվականից մեկնարկած սոցիալական և առողջապահական տեսանկյունից կարևոր այս նախաձեռնությունը լինելու է շարունակական: Հաշվի առնելով, որ առողջապահական ապահովագրության այս փաթեթներով ապահովումը քաղաքապետարանն իրականացնում է բացառապես սեփական միջոցների հաշվին, այժմ ուսումնասիրում ենք քաղաքապետարանի ենթակայության մյուս կառույցների՝ մասնավորապես երաժշտական և արվեստի դպրոցների, մշակույթի կենտրոնների և մարզադպրոցների աշխատակիցներին ևս առողջապահական ապահովագրության փաթեթներով ապահովելու հնարավորությունը: Նշեմ, որ այս պահին Երևանի քաղաքապետարանի ենթակայության 275 ՀՈԱԿ-ներից ծրագրում ընդրկված են 210-ը», - նշել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետի տեղակալ Համազասպ Գալստյանը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular