ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Երկիր Ծիրանին» դավաճանում է Երևանցիներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

haymedia.am-ը գրում է.

Երեւանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցությունը երեկ ներկայացավ հերթական սկանդալային շոու օրակարգով. առաջարկում էին Վազգեն Սարգսյանի անվան փողոցի մի հատվածը կոչել ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի անունով, երկրորդ՝ Մյասնիկյանի արձանի հետնամասում տեղադրել մարտի 1-ի զոհերի հիշատակի հուշարձան: 
Առաջին օրակարգը տարօրինակ էր հետեւյալ առումով. ինչպես բնիկ երեւանցիներն են հիշում, դա մշտապես եղել է մեկ փողոց՝ մեկ անվամբ, ուրեմն ինչպե՞ս կարելի է վերցնել եւ կիսել առանց այն էլ այդ փոքր փողոցը ու երկու տարբեր անուններով անվանակոչել: ՀՀԿ եւ «Ելք» խմբակցության անդամներն իրականում դեմ չլինելով Վուդրո Վիլսոնի անունով փողոց ունենալու գաղափարին՝ միաժամանակ զարմացած էին. իսկ ինչո՞ւ ԱՄՆ նախագահի անունով փողոց ունենալ Հայաստանի ազգային հերոսի փողոցի հաշվին: Եվ ինչո՞ւ դրա համար չգտնել մեկ այլ փողոց:

Զարուհի Փոստանջյանը նախագծերը ներկայացնելիս նկատեց, թե վերջապես, շնորհիվ դրանց՝ իրեն կհաջողվի քաղաքապետարանում ծավալել քաղաքական քննարկում։ Փաստորեն հենց սա էլ տիկնոջ նպատակն էր: 
Տիկինը հստակ հաշվարկել էր, որ փողոցի անվանափոխության առաջարկն ու իր ելույթը վրդովեցնելու են ոչ միայն ՀՀԿ-ին, մանավանդ ԵԿՄ անդամներին, այլեւ ընդդիմադիր «Ելք» դաշինքին, որի կազմում ընդգրկված կուսակցություններից մեկը Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արամ Սարգսյանի կողմից ղեկավարվող «Հանրապետությունն» է:
«Ակնհայտ է, որ կա միտում, ստանձնել են պատվիրատուների ծաղրածուների դերն ու կատարում են կեղտոտ, նողկալի պատվեր: Սա հերթական բեմադրությունը չէ, որը հատուկ է նախագիծը բերողներին, սա պարզ հաշվարկ է ու շահ, բիզնես շահ»,- հայտարարեց «Ելքի» ներկայացուցիչ ՏԻԳՐԱՆ ՏԵՐ-ՄԱՐԳԱՐՅԱՆԸ:

Իսկ ԱՆԱՀԻՏ ԲԱԽՇՅԱՆԻ համար անհասկանալի է, թե ինչո՞ւ մեր ազատամարտի հերոսի` Վազգեն Սարգսյանի անունով փողոցն են ուզում վերանվանել՝ նրա դերը նսեմացնելով, կամ որքանո՞վ է բարոյական Մարտի 1-ի զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանի անհրաժեշտության հիմնավորումը կապել ազգային հերոսի անվան հետ: «Ի՞նչ են ուզում ասել սրանով նախագծի հեղինակները. որ հայոց բանակի հիմնադիրն ու հայ ժողովուրդը չե՞ն հաղթել Արցախյան պատերազմում: Այսպե՞ս ենք արժեւորում մեր ժամանակի հերոսներին: Թե՞ նպատակը անտեսանելի ու տեսանելի ուժերին ծառայելն է, «Ելքը» պառակտելը»:

«Ելքից» Անի Խաչատրյանը, որի կնքահայրն է եղել Վազգեն Սարգսյանը, Փոստանջյանին անվանեց դավաճան, որը բորենու հոգեբանությամբ Վազգենի հիշատակի դեմ կռիվ է տալիս. «Զազրախոս, հայկական կեղծ ժաննա դ’Արկ խաղացող, համայն հայությանը եւ Արեւմտյան Հայաստանը հետ բերող տիկի՛ն, դուք ձեր մայր կուսակցությունն եք քանդել: Քաղաքակիրթ երկրներում նման հակապետական նախաձեռնության հեղինակները կարժանանային քաղաքական եւ հանրային պարսավանքի»: 
Ավագանիներին վրդովեցրել էր այն, որ պատվեր կատարող, մարտնչող տգիտությունը կարող է հանդգնել ԱՄՆ նախագահին արժեւորել ի հաշիվ ազգային հերոսի՝ Վազգեն Սարգսյանի հիշատակի: ԵԿՄ փոխնախագահ ԱՐԱ ԿԵՏԻԿՅԱՆԻ ելույթը կտրուկ էր. «Ինձ համար ակնհայտ է, որ «Երկիր ծիրանին» գործում է բացառապես դրսի պատվերով, դրսի հրահանգներով, ընդ որում՝ գործելաոճը միշտ նույնն է` գնալ հնարավոր բոլոր տեսակի սադրանքների, ազդել ավագանու, քաղաքապետարանի, Հայաստանի վարկանիշի վրա: Իսկ դուրսը ես շատ ավելի հեռու էի պատկերացնում, բայց այս նախաձեռնությունից պարզ դարձավ, որ պատվերը կարող է գալ շատ մոտիկից` ուղիղ հարեւան հանրապետությունից»:

ՄԻՔԱՅԵԼ ԴՈՎԼԱԹՅԱՆԸ նշեց, որ «Երկիր ծիրանի» խմբակցության քայլերում չարի ուժ է տեսնում, կա վտանգավոր սադրանք. «Ինչի՞ եք ուզում հասնել. որ սպարապետի հազարավոր զինակիցները վրդովվե՞ն ու դուրս գան փողո՞ց: Երբեք չեք հասնի ձեր ուզածին»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular