ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ես մանկաբարձ-գինեկոլոգ եմ, և ահա, թե ինչու կյանքում երբեք չեմ ծննդաբերի…

ՖՈՏՈ

Հղիությունը սարսափելի փորձառություն է: Համենայն դեպս, դա այն է, ինչ ինձ ասում են որոշ հղիներ: Նրանց մեծ մասն իմ հիվանդներն են: Ես մանկաբարձ-գինեկոլոգ եմ, ուստի լավ գիտակցում եմ՝ ինչու է հղիությունն իսկական սարսափ: Բարեբախտաբար, ես ստիպված չեղա անցնել դրա միջով: Եվ ես երբեք չեմ հղիանա և չեմ ծննդաբերի:

Փաստը, որ շատ մարդիկ ուզում են ամեն առավոտ տառապել սրտխառնոցից, թութքից և շատ այլ հիվանդություններից, ինձ մինչև հոգուս խորքն ապշեցնում է:

Ես անկեղծորեն չեմ կարողանում հասկանալ՝ մարդիկ ինչպես են նման բանի գնում, ուստի իմ հիվանդներից մեկին խնդրեցի մի քանի բառ գրել հղիության մասին: Դրանք ամբողջովին մեջբերում եմ. «Եթե երեխաներ ունենալու իմ մեծագույն ցանկությունը չլիներ, ես երբեք դրան չէի գնա: Ես ոչ ոքի չեմ մեղադրում, ովքեր որոշում են երբեք երեխա չունենալ, քանի որ հղի լինելը սարսափելի է… Սրտխառնոցը միշտ ինձ հետ է: Սա իմ երրորդ հղիությունն է, հիմա ես 37-րդ շաբաթում եմ, սիրտս դեռ խառնում է: Եվ արցունքներ: Դու ամեն օր առանց պատճառի լաց ես լինում: Երբ արցունքներից հոգնում ես, սկսում ես զայրանալ քեզ վրա և վիճում ես ամուսնուդ հետ: Հենց այնպես: Որպեսզի լաց լինելու ևս մեկ պատճառ լինի: Լինում է, որ օդ չի լինում շնչելու:

Դժվարանում է տանը շարժվելը: Ամեն ինչդ ցավում է, պարզապես ուզում ես դադարել գոյություն ունենալ, որովհետև այդ ամենն այնքան դժվար է: Ես այսպես կասեմ՝ ծննդաբերությունը լավագույն պահն է, որի շնորհիվ վերջանում է այդ ամբողջ ցավը: Եվ ես չեմ չափազանցնում: Դու քեզ հրաշալի ես զգում ոչ որովհետև հալվում ես երեխայի հանդեպ սիրուց, այլ որովհետև դուք վերջապես առանձնացաք իրարից: Երեխան վերցրեց կյանքիդ մի մասը, փոխարենը՝ մի քանի անգամ թեթևացար: Ես իմ երեխաներին սիրում եմ աշխարհում ամեն ինչից շատ: Եվ այդ պատճառով ես երրորդ անգամ եմ անցնում այդ ամբողջ դժոխքի միջով:

Երեխաները կյանքս լիարժեք դարձրին, բայց հիմա երբեք չեմ ձևացնի, թե հղիությունը կյանքի ամենամոգական և գեղեցիկ շրջանն է: Այդպես չէ»: 19.03.2018 Ես մանկաբարձ-գինեկոլոգ եմ, և ահա, թե ինչու կյանքում երբեք չեմ ծննդաբերի… | EnterTrain http://entertrain.1in.am/am/entarm/76691 3/8 Բացի դրանից՝ հղիությունը կարող է վտանգավոր լինել առողջության համար: Կնոջ օրգանիզմն 9 ամսում վերադասավորվում է: Մեծանում է դիաբետի, հիպերտոնիայի, սրտային անբավարարության առաջացման ռիսկը: Հղիները հաճախ ջղաձգություններից են բողոքում: Ուսումնասիրության համաձայն՝ հղիության ընթացքում մահանալու ռիսկն ավելի մեծ է, քան ընդհանուր անզգայացման, ակվալանգով սուզվելու, ինքնաթիռով թռչելու դեպքում: Հղիության և ծննդաբերության ընթացքում մահվան ռիսկը 10 անգամ մեծ է հղիության արհեստական ընդհատումից մահվան ռիսկից:

Կանանց դատապարտումը, ովքեր որոշում են չծննդաբերել, նաև հղիության արհեստական ընդհատման արգելքը կարելի է համեմատել ակվալանգով սուզվել չցանկանալու արգելքի հետ: Հասարակության մեռջ հղիությունը և ծննդաբերությունը դիտարկվում են որպես կանանց պարտականությունը: Ինչու չենք հերոսացնում երեխա ունեցած կանանց: 19.03.2018 Ես մանկաբարձ-գինեկոլոգ եմ, և ահա, թե ինչու կյանքում երբեք չեմ ծննդաբերի… | EnterTrain http://entertrain.1in.am/am/entarm/76691 4/8 Ծննդաբերել չցանկանալը նորմալ է: Բայց մենք, միևնույն է, դատապարտում ենք հղիությունն ընդհատող կամ երեխա ունենալ չցանկացող կանանց: Անձամբ ես հրաշալի հասկանում եմ, որ երեխա կրելը շատ դժվար է: Եվ գնալով դրանում ավելի եմ համոզվում: Բայց առանց դրա հնարավոր չէ սերունդ տալ: Իսկ ես… պարզապես չեմ ուզում անձամբ դրան մասնակցել: Բայց դա ինձ չի խանգարում մնալ ձեզ սիրող բժիշկ»:

Շարունակությունը՝ այստեղ

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular