ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վազգեն Սարգսյանի անվան փողոցը անվանափոխելը տիկին Զառայի նոր զառանցանքն է․ Գրիգոր Մինասյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Ազգային հերոս Վազգեն Սարգսյանի անվան փողոցը անվանափոխելը տիկին Զառայի նոր զառանցանքն է: Որևէ առաջարկ քննարկելու համար պետք է նախևառաջ հասկանալ, թե դա ով և ինչ նպատակով է անում»,- անդրադառնալով Վազգեն Սարգսյանի փողոցի՝ Հանրապետության հրապարակի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնից դեպի ՀՀ արտաքին գործերի և ՀՀ արդարադատության նախարարություններ տանող հատվածը Վուդրո Վիլսոնի անվամբ անվանակոչելու «Երկիր ծիրանի» խմբակցության առաջարկին՝ հայտարարեց Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Գրիգոր Մինասյանը:

Նա ներկայացրեց մի քանի դրվագներ, որոնք, նրա խոսքով, ցույց են տալիս, որ այս առաջարկի հեղինակները պատրաստ են ֆեյսբուքյան 100 լայքի համար 100 երես փոխել. «Ցնդաբանությունը հասավ այն աստիճանի, որ Փոստանջյանը «Ազատության» եթերում հայտարարեց, որ փաստաբան Տիգրան Եգորյանն է մեղավոր Հաց բերողի մահվան մեջ, ինչին ի պատասխան Եգորյանի կինն ասաց, որ Փոստանջյանի որոշ տեղերը մրմռում են, քանի որ ժամանակին իրեն չեն թողել անդամակցել դիտորդական կազմակերպությանը»:

Մինասյանի խոսքով՝ երբ «Երկիր ծիրանի»-ին պետք է իրենց կշիռն ավելացնել, նրանք քսմսվում են «Սասնա ծռերի»-ին, իսկ երբ պետք է հանուն նեղ անձնական շահերի ինչ-որ գործողություններ իրականացնել, պատրաստ են թիկունքից հարված հասցնել օրվա կռիվ տվող իրավապաշտպաններին:

Մինասյանը, անդրադառնալով քաղաքապետարանի կողմից Ամանորի հետ կապված ծախսերին առնչվող «Երկիր ծիրանի»-ի քննադատությանը, ասաց. «Անցած շաբաթ մեծ բիզնես կենտրոնում՝ շամպայններով ու առատ հյուրասիրությամբ, նշում էին իրենց չեղած կուսակցության մեկամյակը. բա էդ միջոցառման փողը ուղղեիք անապահով երեխաներին»:

Ինչպես նշեց Գրիգոր Մինասյանը, «Երկիր ծիրանի»-ն տարբեր նամակներով վարկաբեկում է քաղաքի միջազգային վարկանիշը. «Սրանից հետո մնում է միայն Ալիևին հրավիրել Երևան թեյ խմելու, որպեսզի մեկ-երկու տեսախցիկի արժանանան»:

Նրա խոսքով՝ այս խմբակն ասես դուրս է եկել «Ծիրանի հատիկ» զզվելի մի սերիալից:

«Նրանք փորձել են Վուդրո Վիլսոնով սիրաշահել ԱՄՆ-ին, բայց նույնիսկ դա նորմալ չեն արել, քանի որ կարող էին ավելի իրատեսական առաջարկներով հարգել այդ մեծանուն գործչի հիշատակը»,- հայտարարեց Գրիգոր Մինասյանը:

Նյութի աղբյուր՝ 1in.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular