ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վանգայի շոկային կանխատեսումները 2018-ի համար

ՎԻԴԵՈ

1911 թ. հունվարի 31 ծնվել է հայտնի բուլղարացի պայծառատես Վանգան
Նա այնքան թույլ էր ծնվել, որ ծնողները երկու ամիս անուն չեն տվել, մտածում էին, որ աղջիկը չի ապրի: Նա ոչ միայն ապրեց, այլև անցավ շատ փորձությունների միջով ու դարձավ XX դարի ամենահայտնի դեմքերից: Կանխագուշակ Վանգան անկասկած տեսարժան էր Բուլղարիայում: Ոչ պարզ ճակատագիրը, անսովոր ունակությունները, համաշխարհային ճանաչումը, ողջ աշխարհից նրա շուրջը հավաքվող ամբոխը ստեղծել են լեգենդների հսկա մի շարք, և այժմ դժվար է հասկանալ, որտե՞ղ է ճիշտը, որտե՞ղ` հորինվածը:

Նա այնքան թույլ էր ծնվել, որ ծնողները երկու ամիս անուն չեն տվել, մտածում էին, որ աղջիկը չի ապրի: Նա ոչ միայն ապրեց, այլև անցավ շատ փորձությունների միջով ու դարձավ XX դարի ամենահայտնի դեմքերից: Կանխագուշակ Վանգան անկասկած տեսարժան էր Բուլղարիայում: Ոչ պարզ ճակատագիրը, անսովոր ունակությունները, համաշխարհային ճանաչումը, ողջ աշխարհից նրա շուրջը հավաքվող ամբոխը ստեղծել են լեգենդների հսկա մի շարք, և այժմ դժվար է հասկանալ, որտե՞ղ է ճիշտը, որտե՞ղ` հորինվածը:


Վանգելիա Դիմիտրովան (ամուսնական՝ Գուշտերովա), որին ամբողջ աշխարհը գիտեր Վանգա անունով, ծնվել է 1911 թ. հունվարի 31-ին` Ստրումիցում, ժամանակակից Մակեդոնիայի Հանրապետության տարածքում:


Հայրը առաջին համաշխարհային պատերազմի սկզբում մոբիլիզացվել է բուլղարական բանակ: Մայրը մահացել է, երբ Վանգան ընդամենը 4 տարեկան էր: Աղջիկը մեծանում էր հարևանուհու տանը: Պատերազմից վերադառնալով՝ այրիացած հայրը նորից ամուսնացավ:


Մի անգամ, երբ 12-ամյա Վանգան դաշտում էր, ուժեղ փոթորիկ բարձրացավ, քամին բարձրացրեց նրան և մի կողմ շպրտեց: Երբ աղջկան գտան, նա սարսափելի վախեցած էր, իսկ աչքերը լցվել էին ավազով: Տեսողությունը սկսեց կորցնել, բուժումը չէր օգնում, իսկ վիրաատության համար ծնողները գումար չունեին: Այդ դեպքից 4 տարի անց նա ամբողջովին կորցրոց տեսողությունը։ Վանգելիային ուղարկեցին կույրերի տուն, որտեղ մնաց 3 տարի:


Աստիճանաբար սկսեցին դրսևորվել նրա անսովոր ունակությունները ու գնալով ավելի ու ավելի ուշադրության արժանի դարձան Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին: Բացարձակ ճշգրտությամբ Վանգան ասում էր` որտե՞ղ փնտրել կորած կենդանուն ու գտնում էին նրա կողմից նշված վայրում: Վանգայի պայծառատեսության փառքը տարածվեց շրջակայքում, նրա մոտ սկսեց մարդկային խմբերի հոսք: Շուտով նա փառաբանվեց նաև որպես տարբեր հիվանդությունների բժշկող և սովորաբար բուժում էր բուժիչ խոտաբույսերով:


Վանգային սկսեցին խորհուրդների համար դիմել ամենատարբեր իրավիճակներում: Օգնում էր բոլորին: Այդպես ծնվեց Վանգայի մասին լեգենդը: Բուլղարացի գիտնական Գեորգի Լոզանովը հետևում էր Վանգային ավելի քան 25 տարի և նշել է այդ ընթացքում իրականացած 7000 կանխատեսումների մասին: Լոզանովը եկել է եզրահանգման, որ համընկնման տոկոսը նշանակելիորեն ավելի բարձր է պատահականից` հասնելով 80%-ի:


Ասում են, որ գուշակումների իրականացման թվում է նաև Հիտլերի պարտության կանխատեսման պատմությունը: Վանգան առերես նրան ասել է. «Հանգիս´տ թող Ռուսաստանին, դու կպարտվես»: Իր կանխատեսումների հաստատման համար նրա պահապաններին ուղարկել է մեկ այլ փողոցի վրա գտնվող տուն, որտեղ ծնում էր զամբիկը և մանրամասն նկարագրել է` ինչպիսի՞ տեսք կունենա դեռ նոր ծնվող մտրուկը: Ամեն ինչ ճշգրտությամբ համընկել է։ Ֆյուրերը լքել է Վանգային` կատաղության մեջ:


Ստալինի մահվանից կես տարի առաջ նա կանխատեսել է նրա վախճանը, որի համար բանտ է նետվել, սակայն ազատվել է այն բանից հետո, երբ կանխատեսումը ճշգրտությամբ կատարվել է:


Վանգան կանխատեսել էր Ջոն Քենեդիի մահափորձը` 1963 թ., Չեխոսլովակիայի դեպքերը` 1968 թ., Ռոբերտ Քեննեդիի սպանությունը, Նիքսոնի հաղթանակը ԱՄՆ-ի ընտրություններում և այլն:


Իր գործունեության 55 տարում Վանգային այցելել է ավելի քան միլիոն մարդ: Այցելությունների հաշվին գոյացած գումարով կառուցել է Սուրբ Պարսակևի տաճարը, չնայած եկեղեցու հետ նրա հարաբերությունները լարված էին: Ռուսական ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչները կարծում էին, որ նա հեթանոս էր, քանի որ ընդունում էր վերամարմնավորումը: Այնուամենայնիվ, Վանգան հետևում էր բոլոր եկեղեցական պասերին ու տոներին ու խորապես կրոնական էր:


Նրա ունակությունները ընդունվել են Բուլղարիայի կառավարության կողմից, և 1967 թ. Վանգան ձևակերպվել է պետական ծառայող:


Վանգան մահացել է 1996 թ. օգոստոսի 11-ին։ Նրա մարգարեությունները մինչ օրս հանգիստ չեն տալիս մեկնաբաններին:

Մանրամասները՝ այստեղ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular