ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


6 բնական յուղ՝ մազերի աճը խթանելու համար

ՖՈՏՈ

Steptohealth.ru-ն գրում է, որ մի խումբ գործոններ կարող են վատացնել մազերի վիճակը։ Դրանց շարքում են.

  • սխալ սնունդը
  • սթրեսը, արյան վատ շրջանառությունը
  • թթվածնի անբավարարությունը
  • ծակոտիների խցանումը։

Մազերը կարող եք վերականգնել բնական յուղերի օգնությամբ։

 

Կոկոսի յուղ։ Կոկոսի յուղն օգտագործվում է մազերը պաշտպանելու, սնուցելու համար։ Այն մազերը պաշտպանում է օգտակար նյութերի կորստից։

Ձիթապտղի յուղ։ Ձիթապտղի յուղը նյութեր է պարունակում, որոնք ամրացնում են մազերի ֆոլիկուլները։ Այն բազմաթիվ հակաօքսիդանտներ է պարունակում, որոնք խթանում են մազերի աճը, մաշկից հեռացնում են ազատ ռադիկալները, մազերի ֆոլիկուլներն ու մաշկը հագեցնում սննդարար նյութերով։

Գերչակի յուղ։ Գերչակի յուղը մազաթափության դեմ ամենաարդյունավետ միջոցն է։ Այն հարուստ է գերչակի թթվով և օմեգա-9 ճարպաթթուներով։ Առաջինը խթանում է մազերի աճը, հակասնկային, հակաբակտերիալ հատկություններ ունի, որոնք գլխի մաշկը պաշտպանում են վարակներից։ Օմեգա-9 ճարպաթթուները խոնավեցնում են և սնուցում մազերը, ինչի շնորհիվ դրանք ավելի ամուր, խիտ, հաստ ու փայլուն են դառնում։

Լավանդայի յուղ։ Լավանդայի յուղն օգտագործվում է սթրեսի, անքնության, դեպրեսիայի դեմ։ Այն արդյունավետ միջոց է տեղային մազաթափության դեպքում։ Յուղն օգնում է խթանել մազերի աճը պարբերական օգտագործման դեպքում։ Այս յուղը նաև հականեխիչ հատկությունների ունի։ Յուղազրկող հատկությունների շնորհիվ այն թույլ է տալիս բուժել գլխամաշկի մի խումբ հիվանդություններ, պայքարել սնկերի, միկրոբների, վարակների դեմ։

Նշի յուղ։ Նշի յուղը պաշտպանում է մազերը, խոնավեցնում դրանք։ Այն պաշտպանում է մազերի ֆոլիկուլները, ակտիվացնում դրանց աշխատանքը, ինչի շնորհիվ մազերն ավելի ամուր են դառնում։ Նշի յուղով մերսումն օգնում է հանգստացնել գլխամաշկի գրգռումը։ Այն արդյունավետ է սեբորեայի դեպքում։

Ռոզմարինի յուղ։ Ռոզմարինի յուղը նպաստում է արյունատար անոթների լայնացմանը և խթանում է նոր բջիջների առաջացումը, ակտիվացնում մազերի ֆոլիկուլների աշխատանքը։ Այս յուղն օգնում է պայքարել բակտերիաների և մյուս վտանգավոր միկրոօրգանիզմների դեմ, որոնք կարող են վնասել մազերն ու գլխամաշկը։

Ինչպես օգտագործել այս յուղերը։ Լավագույն տարբերակն այս յուղերով մազերը 10 րոպե մերսելն է։ Ավելի լավ արդյունք ստանալու նպատակով կարող եք մի քանի յուղ խառնել։

Շարունակությունը՝ այստեղ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular