ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սկանդալ. Հայ աստղերի թաքուն սիրավեպերը և սկանդալային ամուսնալուծությունները

ՎԻԴԵՈ

Հայկական շոու բիզնեսում մի միտում կա՝ անցյալը թաքուն պահելու և չհիշելու: Բայց ժամանակին արված «սխալները» երբեմն պետք է ասել և, ինչու չէ, նաև վերհիշել: Նախկինի կարգավիճակ ունենալը դեռ սարսափելի բան չէ, որն այդքան ջանասիրաբար փորձում են թաքցնել հայտնիները: Վերհիշենք մի քանի փաստեր, որոնց մասին ոչ ոք մինչ այս չգիտեր:

Արման Նշանյան, Մարիաննա Ոսկանյան և Վիկա

Դերասան Արման Նշանյանն ամիսներ առաջ ամուսնացել է նկարչուհի-դիզայներ Վիկայի հետ, բայց մինչև նրա հետ պսակադրությունը դերասանը սիրային կապի մեջ էր ռադիոհաղորդավարուհի Մարիաննա Ոսկանյանի հետ, ում ուղեկցությամբ էլ նա հաճախ մասնակցում էր միջոցառումներին: Ըստ ականատեսների՝ Մարիամը պոկ չէր գալիս Արմանին, և տպավորություն էր, որ նա ամեն կերպ փորձում է ամուսնանալ դերասանի հետ: Այս պատմության մեջ հետաքրքիրն այն է, որ հարցազրույցներից մեկում Մարիաննան ո՛չ հերքել է, ո՛չ հաստատել է լուրը, այսինքն՝ չէր էլ հերքում, դե իսկ Արմանն ասել էր հետևյալը. «Ո՞վ է ասել նման բան.. Ես և Մարիաննան պարզապես լավ ընկերներ ենք»:

collage48

13882251_10154314382586544_4707074585177985407_n

Արման Մարգարյան, Ինգրիդ Կյոկչյան, Սոս Ջանիբեկյան

Սիրային այս եռանկյունին երևի ժամանակի ամենաքննարկվածն էր: Նախ՝ Աննան ամուսնացավ Արման Մարգարյանի հետ, բաժանվելուց հետո կապվեց Սոս Ջանիբեկյանի հետ, ով, ըստ լուրերի, ապրում էր Աննայի հետ մի հարկի տակ: Սիրավեպի մասին լուրը չնայած չէր հաստատվում, բայց զույգին միասին հաճախ էին տեսնում: Ինչպես Սոսի յուրաքանչյուր սիրավեպ, այնպես էլ սա երկար չտևեց, և բանը չհասավ պսակադրության: Իսկ ի՞նչ ճակատագիր ունեցան այս հերոսները։ Աննան երկրորդ անգամ ամուսնացավ, իսկ Սոսը և Արմանը դեռ սպասում են իրենց երկրորդ կեսերին:

482489_468275393225546_781567204_n

12735969_1293922523967490_1539486660_n12746036_1293922533967489_657329939_n

Ֆելիքս Խաչատրյան, Նազենի, հիմա արդեն՝ Գոհար

Այն, որ Ֆելիքս Խաչատրյանը և Նազենին ժամանակին միասին էին, ոչ մեկի համար գաղտնիք չէր: Շատերն էլ զարմանում էին՝ ինչպես կարող են նրանք միասին լինել, երկու տարբեր մարդիկ: Նազենիի և Ֆելիքսի սիրավեպն արդեն անցյալում է, դե իսկ Ֆելիքսն ամուսնացել է Գոհարի հետ, ով, ի դեպ, Նազենի Հովհաննիսյանի ընկերուհին էր:

11262933_1117484191611325_1239392200_nacsa

Արա Մարտիրոսյան և Լիանա

Քչերը գիտեն, որ Արա Մարտիրոսյանը և Լիանան ամուսնացած են եղել: Լիանան նախկին ամուսնության մասին ասում է՝ չի էլ հիշում, թե որ ամսին է ամուսնացել, բայց հենց սկզբից էլ ամուսնական մատանին մատին չէր դնում: Լիանան այս հարցին սնահավատորեն է մոտեցել, ասել էր՝ եթե մի բան չպետք է լինի, ուրեմն՝ չի էլ լինելու: Լիանան և Արան բաժանվեցին, Արան հիմա բնակվում է ԱՄՆ-ում, ամուսնացած է, իսկ Լիանան ամուսնացած է Գեորգի անունով մի տղամարդու:

collageգֆհհհհ.jpg

Անի Քրիստի, Սարո և Հարություն

Երգչուհի Անի Քրիստին ժամանակին ընկերություն էր անում երգիչ Սարոյի հետ, ասում են՝ նրա ինադու էլ ամուսնացավ Հարությունի հետ և մենկեց ԱՄՆ: Անիի և Սարոյի սիրավեպի մասին գիտեն նեղ կռուգներում, այդ մասին այդպես էլ չխոսվեց: Ինչպես ասում են, ինադու ամուսնությունն էլ հաջողություն և երկար կյանք չունեցավ: Երգչուհին իր ամուսնալուծության մասին նշում է, որ իր երազանքներից էր ամուր ընտանիք ունենալը: Անին խոստովանում է, որ ընտանեկան հարցերում սիրում է հանգստություն և փոխադարձ հարգանք, սակայն ընթացքում առաջանում են հարցեր, որոնք խաթարում են այդ հանգստությունն ու անցանկալի խոսակցությունների տեղիք տալիս: Ըստ տարածված լուրերի՝ Անին ամուսնալուծվեց ամուսնու ծնողների պատճառով:

collage45

Նարեկ Բավեյան, Սոնա և Քրիստինա

Նարեկ Բավեյանն էլ այն հայտնիներից է, ով ամուսնացել է երկրորդ անգամ: Նրա առաջին կինը Սոնան էր, ում հետ ամուսնացավ 2010 թվականին և այդ տարի էլ ամուսնալուծվեց, իսկ պատճառներն անհայտ էին: Նարեկը հիմա ամուսնացած է Քրիստինայի հետ, ում հետ համատեղ մեծացնում են իրենց որդուն:

11178390_1112685348757876_1663909001_n-111745887_789682311149022_5101799681564015539_n

Զարուհի Բաբայան և Տիգրան Պետրոսյան

Վստահ եմ՝ Զարուհի Բաբայանի և Տիգրան Պետրոսյանի սիրավեպի մասին ոչ մեկ տեղյակ չէր: Մի պարզ պատճառով՝ դա մոտ տասնհինգ տարի առաջ էր, և նրանց անձի շուրջ դեռ հետաքրքրություն չկար: Ամեն ինչ սկսվել էր դեռ Երգի պետական թատրոնի շենքում: Հիմա թե՛ Զարուհին և թե՛ Տիգրանն ամուսնացած են:

 collage85

Էմմի, Պետո և Վահե

Երիտասարդ տարիքում երգչուհի Էմմին ընկերություն էր անում երգչուհի Նառայի որդու՝ Պետյայի հետ: Էմմիին սիրավեպ էին վերագրում նաև Սուպեր Սաքոյի հետ: Թե՛ Պետոն, թե՛ Էմմին և թե՛ Սաքոն արդեն գտել են իրենց կեսերին:

 

collage8545.jpg

66156_10151134233569550_424580777_n

Շարունակությունը՝ Այստեղ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular