ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գաբի Գալոյան . «Երգը սրտիս տրոփյունն է , ժողովրդական երգը արյունն ու ավիշը »

ՎԻԴԵՈ

Աղջկական քնքուշ , հմայիչ կերպարի ներսում հուժկու , հզոր ձայնով երգչուհի է Գաբի Գալոյանը , ում մուտքը երգարվեստ սկսվեց բուռն քննարկումներով ու կանխատեսումներով:

Խառնվածքով , տեսակով վերև բարձրացող անհատականություն , մասնագիտական կրթվածություն ունեցող երգչուհին անցավ ռուբիկոնը : 

Բազմաթիվ համերգային շրջագայություններ, նոր գործընկերներ ու պրոֆեսիոնալ աճ : Ակնհայտ փաստեր , երբ ուսումնասիրում և ամփոփում ես նրա աշխատանքային մեկ տարին: 

Բեմի բոլոր պահանջները բավարարող երգչուհին 2017 թ- ին հանդես եկավ " Հայաստան " նախագծով , որով գերեց , հմայեց երաժշտասեր հասարակությանը ու նույն ծրագրով դուրս եկավ հայրենիքի սահմաններից :

Վերջերս Գաբի Գալոյանը Լիբանանում էր , հետո ՌԴ - ում : Այս օրերին ԱՄՆ - ում գտնվող երգչուհին մարտի 25- ին առաջին անգամ կներկայանա ամերիկաբնակ հանդիսականին :

Ժողովրդական , ազգային , հայրենասիրական երգերի տոնին սպասող հանդիսատեսը իսկապես կվայելի երեկոն :

Պրոդյուսեր Կարպիս Թիթիզյանը ունենալով փայլուն պատմություն երաժշտական ասպարեզում վստահորոն ընտրել է այս երգչուհու կողքին լինելու , սատարելու գործը , քանզի երգարվեստում մնայուն անուն ունենալու , ժողովրդական .երգին նվիրյալ լինելու պահանջը այսօր առկա է սփյուռքում :

Past.am- ը փորձեց զրուցել երգչուհու հետ , ով հաճելիորեն զարմացրեց նաև իր գրագետ , կիրթ պատասխաններով :

Նոր եք վերադարձել համերգային շրջագայությունից ` Արաբական էմիրություններ , Բեյրութում , ապա ՌԴ , հանդիսատեսին սեր ու երգարվեստի գոհարներ տվեցիք , իսկ հոգևոր ինչ ստացաք :

Երգը սրտիս տրոփյունն է , իսկ ժողովրդական  երգը արյունն ու ավիշը :

Ամեն անգամ բեմ բարձրանալիս ապրում եմ նույն զգացողությունը , որ առաքելությունս է օտարության մեջ ապրող հային անսպառ , չվերջացող էներգիա տալ, որի աղբյուրն ու ակունքը ժողովրդական , աղգային երգերի բաց շտեմարանն է : Թե Բեյրութում , թե Տուլա քաղաքում ստացել եմ շարունակական սեր , գորովանք , որը ոչ միայն իմն է , այլև այն բոլոր մարդկանց , ովքեր իմ կողքին են : 

Մարտի 25 - ին ԱՄՆ - ում կներկայանանք համերգային ծրագրով , որի համար ջանք ու եռանդ չենք խնայել : Երևի բերկրանք ու գոհունակություն , ահա այս զգացողությունները կունենա հանդիսատեսը դահլիճից դուրս գալուց :

Մարտի 31 - ին համերգային ծրագրով կլինենք Սան Ֆրանցիսկոյում , ապա Կանադայում:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular