ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Միայնակ Գայլին» հեռացրել են աշխատանքից

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի՝ «Միայնակ Գայլի» հարազատներից մեզ տեղեկություն է հասել այն մասին, որ նրան ՊՊԾ գնդի գրավման հաջորդ օրն իսկ աշխատանքից ազատել էն:

Արայիկ Խանդոյանը աշխատում էր գազի ներտնային սպասարկմամբ զբաղվող «Էյ Ի Ջի Սերվիս» ՍՊԸ-ում՝ որպես անվտանգության աշխատակից՝ պահակ: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ ՊՊԾ գնդի գրավումից հետո ԱԱԾ-ն «լցվել է» հիշյալ ընկերություն ու համապատասխան գործողություններ իրականացրել, ինչից հետո ընկերության տնօրինությունը Խանդոյանին աշխատանքից ազատելու մասին որոշում է կայացրել:

Փորձեցինք տեղեկությունը ճշտել «Էյ Ի Ջի Սերվիսից», որտեղից մեզ հայտնեցին, որ Արայիկ Խանդոյանն իսկապես աշխատել է իրենց մոտ, սակայն նրա՝ աշխատանքից ազատվելու ու դրա պատճառների մասին տեղեկություններ հաղորդել չեն կարող, քանի որ այդ հարցրին կարող է պատասխանել Սերվիսի գլխավոր տնօերնը, ով Արսեն Հարությունյանն է: Վերջինս այժմ արձակուրդում է: Մեր առաջարկը՝ ընկերության կադրերի բաժնից ճշտել՝ արդյո՞ք Խանդոյանը ազատված է աշխատանքից, թե ոչ, արժանացավ նույն պատասխանին. «Այս եւ մյուս հարցերի վերաբերյալ իրավասու է պատասխանել միայն տնօրենը»:

Նկատենք, որ Հայաստանում մոնոպոլ դիրք ունեցող «Էի Ի Ջի Սերվիսի» փայատերերից մեկը Երեւանի երբեմնի քաղաքապետ, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ նախկին տնօրեն Կարեն Կարապետյանն է, ով, ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանի մտերիմներից է: Նշենք, որ Արայիկ Խանդոյանի՝ սոցիալապես ոչ բարվոք վիճակում ապրող ընտանիքին դրամական աջակցություն ցուցաբերելու համար հուլիսի 31-ից Gofundme.com կայքում դրամահավաք էր սկսվել, որի ընքացքում հավաքվեց շուրջ 30.000 ԱՄՆ դոլար:

Հանգանակությունները շարունակվում են նաեւ այժմ: Մեր տեղեկություններով՝ բազմաթիվ բարերարներ, որոնց մեջ են նաեւ սփյուռքի մեր հայրենակիցները, պատրաստակամություն են հայտնել ֆինանսապես աջակցել Խանդոյանների բազմազավակ ընտանիքին: Արայիկ Խանդոյանը 5 երեխա ունի, որոնցից ամենակրտսերը 8 տարեկան է:

Արայիկ Խանդոյանի ավագ եղբայրը՝ Հունանը, զոհվել է Արցախյան ազատամարտում, մյուս եղբայրը՝ Արթուր Խանդոյանը, պատերազմի վետերան է, այժմ ապրում է Հայաստանից դուրս, իսկ Արարատ Խանդոյանը, որի ներքին օրգանների մի մասը բացակայում են, հրաշքով է ողջ մնացել արցախյան ազատամարտի ժամանակ: Նրան մոտ մեկ շաբաթ առաջ մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 225 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (զանգվածային անկարգություններին մասնակցելը): Արարատ Խանդոյանը կալանավորված է:

Նյութի աղբյուրը ` hraparak.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular