ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գյումրիի 102-րդ ռազմաբազայից հերթական զինվորն է փախել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Շիրակի մարզի Ոսկեհասկ գյուղի բնակիչ Կամո Մնացյանը hraparak.am-ին պատմեց, թե ինչպես է իրեն եւ ընկերոջը այսօր առավոտյան հաջողվել իր խոսքերով ասած վնասազերծել ռուսական 102-րդ ռազմաբազայից փախած զինվորին:

«Առավոտյան 9-ի կողմերն էր, ես ու ընկերս ավտոմեքենայով դաշտ գնացինք, ու էնտեղ կասկածելի արտաքինով մարդ տեսանք: Զինվորական հագուստով էր, ուսապարկը ուսին, կողմնացույց ուներ, սև դիմակ, ժամացույց, հա մեկ էլ դուբինկա, բայց ստուգեցինք, զենք չկար մոտը: Մեր գյուղը, որ սահմանամերձ է, մենք ուշադիր ենք, մոտեցանք, տեսանք `ռուս է, հարցրինք` ինչ կենես, ասավ՝ գուլյայու, ասինք էստեղ չի կարելի ման գալ, փաստաթուղթ ուզեցինք:

Որ շատ ստիպեցինք, խոստովանեց, որ 3-4 օր է` չաստից փախել է, սահմանն անցնել է ուզում»,-պատմեց Կամո Մնացյանը: Կամոյին եւ իր ընկերոջը հաջողվել է դասալիք զինծառայողին համոզելով հանձնել հայ ուղեկալներին, հենց այնպես չեն հանձնել, իրենց եւ սահմանապահների միջև փաստաթղթային ձևակերպում է եղել: «Թող տեսնեն, ինչ բարդակ վիճակում է էդ 102-րդ ռազմաբազան»,-ընդգծեց Կամո Մնացյանը:

Պարզեցինք, որ 3-4օր ռազմաբազան լքած ռուս զինծառայողը 1996թ-ին ծնված 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայող Սերգեյ Շիլովն է: Ռուսական 102-րդ ռազմաբազայից այս պահին հրաժարվեցին որևէ բացատրությամբ հանդես գալ, իսկ ահա Շիրակի մարզային ոստիկանությունից պնդեցին, թե որևէ ահազանգ չեն ստացել:

Հիշեցնենք, որ օրերս նույն ռազմաբազայի տարածքից էլի զինվոր էր անհետացել, որի մասին լուրերը սկզբում հերքեցին, թե ռազմաբազայից, թե մարզային ոստիկանությունից եւ միայն նույն օրը երեկոյան հայտնեցին, թե պայմանագրային զինծառայողին հայտնաբերել են մայրաքաղաք Երևանում, որտեղ զբոսնում էր:
Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայից էր փախել նաեւ ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը, ով 2015թ-ի հունվարի 12-ին զենքը ձեռքին լքել էր զորամասը եւ հայտնվելով Գյումրու Մյասնիկյան փողոցի 188տուն, դաժանաբար սպանել Ավետիսյանների ընտանիքի 7 անդամներին:

Արևիկ Հակոբյան, ԳյումրիՆյութի աղբյուրը ` hraparak.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular