ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Կանաչ լույս» Թուրքիայի՞ն

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն գերմանական Die Zeit-ին տված հարցազրույցում, մեկնաբանելով ԱՄՆ Կոնգրեսում Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցի քննարկումը, ասել է, որ Անկարան կպատասխանի, բայց այլ կերպ, քան Ռուսաստանն ու այլ երկրները:  «Մեզ ասում են` գազ մի գնեք այս ու այն երկրից: Այդպես չի լինի»:

Իրականում, սակայն, խնդիրը գազը չէ, ավելի ճիշտ՝ միայն գազը չէ: Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ Կյորտիս Սկապարոտին ասել էր, որ «ԱՄՆ-ն հույս ունի, որ Թուրքիան կհրաժարվի ռուսական զենիթահրթիռային С-400 համակարգերը գնելուց», և զգուշացրել էր Անկարային այդ քայլի հետևանքներից: Նույն միտքն էր արտահայտել ՆԱՏՕ-ի Ռազմական հանձնաժողովի նախագահ Պետր Պավելը։

ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ի մյուս անդամները մեղադրում են Մոսկվային, որ «ձգտում է խարխլել միասնությունը Արևմուտքում ու կործանել տրանսատլանտյան կապերը»: Սակայն խնդիրը միայն ռուսական հրթիռները չեն: Անկարայի ու Վաշինգտոնի առավել սուր տարաձայնություններն ի հայտ եկան հունվարի 20-ից հետո, երբ Թուրքիան սկսեց «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունը Սիրիայի հյուսիս-արևմուտքի Աֆրին շրջանում քրդական Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների դեմ: Հիմա ԱՄՆ-ի ու Թուրքայի զորքերը կարող են միմյանց վրա կրակել` ստանալու համար Մանբիջի վրա վերահսկողությունը, չնայած փետրվարին ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի ու Թուրքիայի իշխանությունների բանակցություններին: Իրավիճակը շատ ավելի բարդ է: Անկարայի համար նշված եռանկյանը` ռուսական գազ, ռուսական հրթիռներ ու քրդեր-ամերիկացիներ, թուրք քաղաքագետ Էնգին Օզերի կարծիքով` կարող են ավելացնել ևս մի քանի ցավոտ հարվածներ:

Կահիրեն կոչ արեց Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառել Կատարին աջակցելու համար: Սաուդյան Արաբիան Իրանի հետ Թուրքիան անվանեց «չարի առանցք»: Օզերի գնահատականով` այդ հարթակներում ԱՄՆ-ը ցանկացած պահի կարող է Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սկսել: Եգիպտոսն արդեն «հասարակական բոյկոտ» է հայտարարել թուրքական ապրանքներին` ի նշան բողոքի, որ «Անկարան աջակցում է «Մուսուլման եղբայրներին» և Սինայի թերակղզում ու հարևան Լիբիայում գործող ջիհադիստներին»: Նույնը կարող է անել Սաուդյան Արաբիան: Թուրք փորձագետների կարծիքով` Վաշինգտոնը հիմա հազիվ թե Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանի, թեպետ արդեն սահմանափակումներ է մտցրել ռազմատեխնիկական համագործակցության մեջ:

Հավանաբար հետագայում էլ ԱՄՆ-ը կդիմի կողմնակի ճնշման, ֆինանսական համակարգին հարվածներ հասցնելու միջոցներին: Իսկ ռուսական պաշտպանական ձեռնարկությունները պատժամիջոցների ցանկում ներառելով` կխանգարի ռուսական զենքի գնումներին:

Թուրքիան երբեք մեկ լարի վրա չի խաղում` թուրքական մամուլը գրում է, որ Էրդողանը հանձնարարել է ուսումնասիրել իր առավելությունները, եթե արտահերթ ընտրություններ անցկացվեն: Մյուս կուսակցությունների ղեկավարներն էլ ավելի վաղ խոսում էին, որ կառավարությունը մտադիր է արտահերթ ընտրություններ անցկացնել: Թուրքիայի իշխանությունները շեշտը դնում են «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության դրական ընկալման վրա և կարող է դիտարկվել իբրև առավելություն Թուրքիայի ու ԵՄ-ի հարաբերությունների զարգացման շրջանում:

Գերմանական Die Welt-ը հաղորդել է, որ մեկ ամիս առաջ Թուրքիայի ներկայացրած առաջարկը Բրյուսելում դրական արձագանք է ստացել․ Անկարան 72-ից 65 պահանջ կատարել է և ներկայացրել է 7 կետի վերաբերյալ իր առաջարկները: Ակնկալվում է, որ մարտի 26-ին Վառնայում ԵՄ ղեկավարների հանդիպման ժամանակ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը դրական գնահատական կտա Թուրքիային, և այս ամռանը կկատարվեն Թուրքիայի օրենսդրության փոփոխություններ: Վիզային ռեժիմը հանելու փոխարեն Բրյուսելն աշնանն ակնկալում է Թուրքիայում ձերբակալված լրագրողների ազատ արձակում ու պետական պաշտոնյաների մի մասի վերադարձն իրենց աշխատանքին: Անկարան մինչև 2019-ի փետրվար սպասում է Եվրախորհրդարանի կանաչ լույսին և հույս ունի, որ քվեարկությունը կկայանա մինչև եվրոպական ընտրությունները:

ՌԴ-ին իր քաղաքականության ուղեծրում պահելու համար Անկարան օգտագործում է ՆԱՏՕ-ից դուրս գալու ու ԱՄՆ-ին իր տարածքից դուրս մղելու խոստումը, Վաշինգտոնին իր ուղեծրում է պահում ՌԴ հետ սերտ տնտեսական ու ռազմական համագործակցություն հաստատելու շանտաժով, իսկ այդ ընթացքում Սիրիայում անում է իր ցանկացածը` ոչնչացնելով քրդերին ու մաքրելով Իրաքից Թուրքիա նավթի ու գազի արտահանման ճանապարհը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular