ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հրաշալի կարգավիճակ է ամուսնացած լինելը». Վարդան Հովսեփյանը պատմել է նորաստեղծ ընտանիքի և կարգավիճակի մասին

ՎԻԴԵՈ

Դերասան Վարդան Հովսեփյանի հարսանեկան խնջույքի լուսանկարները ողողել էին ամբողջ համացանցը: Հայկական շոու բիզնեսը մի լավ ուրախացել էր զույգի հարսանիքին: Վարդանը իր կնոջ հետ հանդիպել է շատ պատահական, երբ պրակտիկայի էր գնացել «ATV» հեռուստաընկերություն: Նրանց ծանոթությունն ու նշանվելը շատ արագ է ստացվել, որին էլ հաջորդել է պսակադրությունը:  ShowBiz.am-ը զրուցել է դերասանի հետ նոր կարգավիճակի, զգացողությունների և աշխատանքային գործունեության մասին:

Ավելի մանրամասն ՝ այստեղ

«Հրաշալի կարգավիճակ է ամուսնացած լինելը, երբ սիրելիդ միշտ կողքիդ է: Ամեն ինչ լավ է, ես նորից զբաղվում եմ իմ աշխատանքով, որը անչափ շատ եմ սիրում»,- ասում է Վարդանը: Իսկ  հարցին՝ արդյո՞ք կինը չի առարկում կամ խանդում ամուսնուն աշխատանքի հարցում, նա պատասխանեց՝ ոչ. «Փառք Աստծո, իմ կինը ոչ մի դժգոհություն չունի աշխատանքիս հետ կապված. Նա մինչև իմ կինը դառնալը կողքիս է եղել և, բնականաբար, տեսել է իմ աշխատանքի բնությը»,- պատմեց դերասանն ու հավելեց, որ Կարինեն սովորում է «Կինոյի և թատրոնի ինստիտուտի» ձայնային ռեժիսուրայի 4-րդ կորսում և նա նույնպես կաշխատի:

Զրույցի ընթացքում Վարդանն անկեղծացավ և ասաց, որ իր մեծ երազանքն է հայր դառնալը. «Աշխարհով մեկ կլինեմ այդ ժամանակ ես, կդառնամ ամենաերջանիկ մարդկանցից մեկը: Ինձ թվում է` բոլոր տղամարդիկ առաջինը տղայի մասին են երազում, բայց կապ չունի. կարևորը առողջ լինի»: Ի դեպ` նա նաև շեշտեց, որ ճիշտ ժամանակին է գնացել այս քայլին, քանի որ մարդ պետք է բավականաչափ հասուն լինի ընտանիք կառուցելու և հայր դառնալու համար. «Որոշակի ժամանակահատված գոյություն ունի, պետք է գա և հասունանա այդ պահը: Ես կարծում եմ, որ ճիշտ ժամանակին եմ ամուսնացել, հիմա լրիվ ուրիշ զգացողություններ ունեմ»:

Դերասանից  ճշտեցինք իր կարծիքը ամուսնական կյանքում սպասվող դժվարությունների ու հանդիպող խոչընդոտների մասին: Ի պատասխան հարցի՝ հա վստահ ասաց, որ հանդիպող յուրաքանչյուր դժվարություն պետք է հաղթահարի տղամարդուն վայել ձևով. «Ինչպես յուրաքանյուր իրեն հարգող տղամարդ, ես նույնպես կհաղթահարեմ և կանցնեմ: Պետք է միմյանց փոխըմբռնումով մոտենալ և շատ անգամ զիջումների գնալ, այլապես այս կյանքը իրենով էլ արդեն իսկ բարդ է» ,- ասաց դերասանը:

Վերջում, խոսելով աշխատանքային գործունեության մասին, Վարդանն ասաց, որ արդեն ընկել է հունի մեջ և լրիվ տրվել իր գործին. «Վերջին ժամանակներում շատ խառն էի հարսանեկան նախապատրաստական աշխատանքներով: Աշխատանքս թողել էի, որ ամեն ինչ հասցնեի, և եթե ընկերներս ինձ չօգնեին, չգիտեմ, թե ինչ էի անելու: Ամբողջ ընթացքում կողքիս են եղել Սարգիս Գրիգորյանը, Արման Էլբերտը և մյուս ընկերներս: Այժմ մեծ էնտուզիազմով վերադարձել եմ գործիս»,- եզրափակեց դերասանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular