ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ձկներին օրը կպարգևի բազմաթիվ հաճելի անակնկալներ.մարտի 16-ի աստղագուշակը

ՎԻԴԵՈ

Խոյ. Այսօր որոշակի հաջողության կհասնեք եւ գոհ կմնաք: Օրն ընդհանուր առմամբ վատ չի դասավորվում: Հնարավոր են բազմախոստում ծանոթություններ: Ստիպված կլինեք սակայն, մշտապես զգոնություն պահպանել` հունից դուրս չգալու համար: Նույնիսկ չափից դուրս դրական ապրումները կարող են այսօր ձեզ նյարդային պոռթկման բերել:

Ցուլ. Օրը հարմար է լիովին գործերին նվիրվելու համար: Կարող եք հանդիպումներ ունենալ ողջ օրվա ընթացքում, քննարկել կարեւոր հարցեր, բանակցել գործարքների շուրջ: Հատկապես ուշադիր եղեք, որ գործերի հոսանքի մեջ չհարվածեք հարազատ մարդու շահերին, այլապես կարող է տեւական կերպով հարաբերություններ փչացնեք ձեզ համար թանկ մարդկանց հետ:

Երկվորյակ. Այսօր դժվար թե ինչ որ բան տեղի ունենա, որը ձեզ կհանի հավասարակշռությունից: Այն ինչ այսօր մտադրվել եք անել, կկարողանաք: Կբավարարեն եւ ուժերը եւ մտավոր կարողությունը: Օրը հարմար է աշխատանքային հաջողությունների հասնելու համար: Միակ բանը, որից պետք է զերծ մնաք այսօր, պարտքեր կուտակելն է:

Խեցգետին. Բարեհաջող ժամանակահատված է մասնագիտական գործերը կարգի բերելու համար: Կնկատվեք ղեկավարության կողմից եւ կարժանանաք դրվատանքի: Եթե ունեք դժգոհություններ ներկայիս աշխատավայրից, կարող եք սկսել ավելի հեռանկարային գործ որոնել:

Առյուծ. Ներկայումս դուք կլինեք չափազանց խոցելի եւ հնարավոր է տրվեք ցանկացած սադրանքի, հանդես գաք որպես կոնֆլիկտային մարդ, ստեղծեք տարատեսակ պատմություններ ձեր շուրջը: Այսօր ամենից ճիշտն այն կլինի, որ պարզապես հեռու մնաք ցանկացած գործողությունից: Երեկոյան կարող եք դուրս գալ մաքուր օդի` թարմանալու:

Կույս. Այսօր էներգիայի պակաս կզգաք: Կհասկանաք, որ գերհոգնածությունը եւ շատ աշխատանքը պարզապես հյուծել է ձեզ: Օրը նվիրեք հանգստին եւ ուժերի վերականգնմանը: Փոխեք կենսառիթմը: Եթե կա հնարավորություն, արձակուրդ վերցրեք:

Կշեռք. Այսօր ձեր զգայական ընկալունակությունը բավական բարձր է: Սուր կերպով արձագանքում եք ցանկացած ելեւէջումի, տրամադրության ցանկացած տատանման: Ավելի զգույշ եւ հանգիստ եղեք: Հնարավոր է դառնաք խաբերության զոհ: Ուշադիր եղեք ձեր ֆինանսական միջոցներին:

Կարիճ. Հանգամանքները դասավորվում են ձեր օգտին եւ շատ հարցեր կարգավորվում են ինքնըստինքյան: Միաժամանակ ուժեղանում է մրցակցությունը աշխատավայրում: Անակնկալ իրադարձությունները կամ ստացած տեղեկությունները կստիպեն ձեզ արագ կողմնորոշվել եւ արձագանքել:

Աղեղնավոր. Պլանավորեք մի քանի գործ եւհատկապես այսօրվա համար ժամանակ հատկացրեք հանգստի համար: Գործընկերների գործողությունները կամ անգործությունը կարող է սրտեղության պատճառ հանդիսանան ձեզ համար, սակայն մի փորձեք ինչ որ բան պարզաբանել: Եթե հրատապ գործեր չկան, կարող եք օրվա մեծ մասը նվիրել ընթերցանությանը:

Շարունակությունը ՝ այստեղ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular