ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խոյերը էգոիզմի արքաներն են,սակայն ոչ եսասեր.որոնք են կենդանակերպի ամենաեսասեր և ինքնահավան նշանները

ՎԻԴԵՈ

Կենդանակերպի որոշ նշանների մոտ եսասիրությունն ավելի շատ է արտահայտված, քան մյուսների:

Խոյ

Խոյերը էգոիզմի արքաներն են: Չէ որ նրանք ամեն ինչում իրենց հետաքրքրությունն են փնտրում: Բայց նրանց եսասիրությունը չար չէ. նրանք արտահայտում են դա, որովհետև ուղղակի միշտ ցանկանում են հասնել իրենց նպատակին: Նրանց համար առաջին հերթին գոյություն ունեն իրենց նպատակներն ու կարծիքը:

Ցուլ

Ինքնասիրահարվա՞ծ: Այո: Էգոի՞ստ: Ո՛չ: Ցուլերը կարիք չունեն եսասեր լինելու, սակայն անձնական հետաքրքրության մի փոքր բաժին այնուամենայնիվ նրանք փնտրում են:

Երկվորյակներ

Երկվորյակները հաճախ չափից ավելի ինքնավստահ են, բայց ոչ եսասեր: Նրանք կարծում են, որ գիտեն ամեն ինչ աշխարհում, սակայն դա հաճախ ընդամենը նրանց դերի կամ կերպարի մի մասն է: Սակայն նրանց ինքնասիրահարվածությունը կարող է վերածվել էգոիզմի, և այդ ժամանակ նրանք սկսում են որոշել երկուսի տեղը:

Խեցգետին

Խեցգետինների համար գոյություն չունի ուրիշների տրամադրությունը: Եթե նրանք լավ տրամադրություն ունեն, ուրեմն ամեն ինչ լավ է: Իսկ եթե նրանք վատ են, ապա վատ պետք է լինի ամեն ինչ և բոլորի համար:

Առյուծ

Եսասեր ի ծնե: Առյուծները մտածում են, որ իրենք ամենախելացին են, ամենաիմաստունը և ամենահմայիչը: Զարմանալին այն է, որ հաճախ դա ճիշտ է լինում:

Կույս

Կույսը ամենահաճելի տեսակներից մեկն է, քանի որ այս մարդիկ մյուսներից ավելի լավ են իրենց տեսնում կողքից և իրենց ձեռքերի մեջ պահում:

Կշեռք

Կշեռքները սիրում են իրենց անձնական ժամանակը, ուրիշների պլանները նրանց չեն հետաքրքրում: Շրջապատող մարդկանց յուրաքանչյուր պատրվակ շատ հիվանդագին է ընդունվում նրանց կողմից: Կշեռքները մտածում են, որ բոլորը միշտ պետք է ժամանակ ունենան իրենց օգնելու համար:

Կարիճ

Սարսափելի եսասերներ են, որոնց կարելի է համեմատել Խոյերի հետ: Կարիճները շատ հաճախ վստահ են նրանում, որ ամեն ինչ այս աշխարհում պատկանում է իրենց, այդ թվում՝ նաև շրջապատող մարդկանց ժամանակը, նրանց սերը և ուշադրությունը:

Աղեղնավոր

Շատ տհաճ եսասեր է, որովհետև սիրում է գովազդել ինքն իրեն: Աղեղնավորները հաճախ իրենց են վերագրում ուրիշների հաղթանակները, ինչը չի կարող չդիպչել մարդկանց ինքնասիրությանը: Ա՛յ, իսկ ուրիշներին օգնելու ժամանակ նրանք երբեք չեն ունենում:

Այծեղջյուր

Եթե Այծեղջյուրը կյանքում ինչ-որ նպատակ է դրել, ապա անպայման կհասնի դրան: Նրա համար գոյություն ունեն միայն անձնական նպատակներ, և նա տեսնում է միայն իր հետաքրքրությունները: Այս էգոիզմն օգուտ է նպատակներին հասնելու պլանում, բայց ոչ՝ հարաբերություններում, իսկ գլխավորն այն է, որ դա երբեք չի բուժվում:

Շարունակությունը՝ այստեղ

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular