ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծրագիրն ընդհանրապես դադարեցվում է. «Պոլիմետալ Արմենիա»-ի պարզաբանումը

ՎԻԴԵՈ

«Պոլիմետալ Արմենիա» հանքարդյունաբերական ընկերությունը ընդհանրապես հրաժարվում է Լոռի եւ Տավուշի մարզերում հանքարդյունաբերական իր ծրագրից: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ընկերության հանրային կապերի պատասխանատու Վահրամ Ավագյանը:

 

Հարցին՝ դադարեցրել եք հանրային լսումների եւ փորձաքննությունների ծրագի՞րը, թե՞ ընդհանրապես այդ մարզերում հանք շահագործելու ձեր ծրագրից եք հրաժարվել, Վահրամ Ավագյանը պատասխանեց. «Ծրագիրն է դադարեցվում ընդհանրապես: Այո՛, այդ ծրագրի կատարման համար նախապայման հանդիսացող փորձաքննության ուղղությամբ աշխատանքները դադարեցվում են»: Վահրամ Ավագյանը նաեւ նշեց, որ առանց հանրային լսումների իրականացման հնարավոր չէ ընդհանուր ծրագիրն իրականություն դարձնել:

Նշենք, որ ՀՀ օրենսդրությամբ հանքարդյունաբերող ընկերությունները մինչեւ հանք շահագործելը, պետք է հանրային լսումներ իրականացնեն ուսումնասիրություններ սկսելու համար, ապա մի շարք փորձաքննություններ անցկացնեն, որոնց ավարտից հետո միայն կկարողանան հանք շահագործել:

«Պոլիմետալ Արմենիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը քիչ առաջ մամուլի հաղորդագրություն է տարածել, որով տեղեկացնում է, որ «առաջնահերթ կարեւորելով իր գործունեության դրական հանրային ընկալումը»՝ դադարեցնում է Լոռու մարզի Ալավերդի եւ Շնող, Տավուշի մարզի Նոյեմբերյան եւ Կողբ համայնքների վարչական տարածքներում երկրաբանահետախուզական աշխատանքների ծրագրի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության իրականացման եւ այդ գործընթացի շրջանակներում հանրային քննարկման կազմակերպման ուղղությամբ աշխատանքները:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular