«Ինձ միայն ընտանիքն է պակասում». Գայա Արզումանյան
ՎԻԴԵՈԵրբ երգիչը կամ երգչուհին ակտիվորեն աշխատելուց կամ կարճ ժամանակում հաճախակի նոր տեսահոլովակներ ներկայացնելուց հետո թեկուզեւ մի քանի ամսով ավելի պասիվ է աշխատում, դա զգալի է դառնում եւ վերագրվում է՝ որպես դադարի: Երգչուհի Գայա Արզումանյանը եւս վերջին ամիսներին նոր տեսահոլովակներ չի ներկայացրել, իսկ թե ինչո՞ւ եւ ինչո՞վ է զբաղված, նա պատմել է Life.panorama.am-ին:
Ավելի մանրամասն ՝ այստեղ
«Չէի ասի, թե սա լռություն է, քանի որ շարունակում եմ աշխատել, մասնակցել տարբեր հաղորդումների, ձայնագրել նոր երգեր: Ինչ վերաբերվում է տեսահոլովակին, այն շատ շուտով կլինի՝ հանրությանն արդեն ծանոթ ու սիրված երգի հիման վրա»,- նշեց Գայան ու շարունակեց.
«Ունեմ երեք նոր երգ. առաջինը հին հայկական երգ է, որը փորձել եմ նորովի ներկայացնել, ու իսկ մյուս երկուսից առաջինի հեղինակներն են Ավետ Բարսեղյանը եւ Ռուզաննա Անդրեասյանը, իսկ երկրորդինը՝ Նիկ Եգիբյանը եւ Վլադիմիր Պողոսյանը»:
Նախորդ տարի, երբ Գայա Արզումանյանը երգիչ Սեւակ Խանաղյանի հետ զուգերգ ներկայացրեց, հարզազրույցներում նշում էր, թեե Սեւակի հետ աշխատանքը դեռեւս կշարունակվի նոր զուգերգի տեսքով: Հետաքրքրվելով, թե այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկվո՞ւմ են, պատասխաեց.
«Կարծում եմ՝ հիմա դեռ չենք իրականացնի այդ աշխատանքը, քանի որ նախ Սեւակն է շատ զբաղված այս ժամանակահատվածում ու ըստ իս՝ դեռ պահը չէ»:
Գայան այն երգչուհիներից է, որ անդադար նոր կերպարներով է հանդես գալիս՝ մեկը մյուսից առավել համարձակ ու տարբերվող: Հարցին, թե առաջիկայում կերպարային փոփոխության պատարաստվում է, երգչուհին նշեց.
«Իհարկե, շարունակելու եմ իմ համարձակ կերպարս պահել, բայց չեմ ուզում ինչ-որ բաներ խոստանալ: Իրականում ես էլ չգիտեմ՝ ինչ է սպասվում, պրոդյուսերս նման փակագծեր նախապես ինձ համար չի բացում՝ իմանալով իմ «բացբերանությունը»։ Այնպես որ, ես էլ ձեզ հետ կսպսեմ նորությունների»:
Նկատառմանը, որ վերջին շրջանում շատերն են խոսում այն մասին, թե աղջիկները կոսմետոլոգիական վիրահատությունների եւ միջամտությունների ենթարկվելու արդյունքում կորցնում են իրենց դեմքն ու անհատականությունը, եւ հարցին, թե Գայան կերպարային փոփոխություններ անելիս հաշվի առնո՞ւմ է այդ ամենը, պատասխանեց.
«Ես համաձայն եմ նման խոսակցությունների հետ, սակայն, եթե տենդեցները դա են, հայտիները ի՞նչ կարող են անել։ Չնայած այս ամենին՝ ինքս փորձում եմ պահել անհատականությունս ու վառ կերպարս»:
Զրույցի վերջում կանանց մեկամսյակի շրջանակում հարցին, թե երգչուհին ի՞նչ է իրեն մաղթում եւ որպես կին՝ ի՞նչ է իրեն պակասում, հավելեց.
«Առիթը բաց չթողնելով՝ շնորհավորում եմ բոլոր կանանց, մայրերին, քույրերին, տատիկներին մեկամսյակի կապակցությամբ ու մաղթում կանացի երջանկություն։ Ինչ վերաբերվում է ինձ, ես միշտ երազում եմ մի բանի մասին, որ իմ հարազատներն ու ընկերները միշտ լինեն առողջ ու սիրված։ Իսկ թե որպես կին ինձ ի՞նչ է պակասում, դժվարանում եմ պատասխանել, բայց, կարծում եմ, ինձ ընտանիք է պակասում»։