Սոնա Ռուբենյանի և Ավետ Բարսեղյանի հեղինակած սաունդթրեքը Մհեր Մկրտչյանի ֆիլմի համար հիացրել է ռեժիսորին
ՎԻԴԵՈՌեժիսոր Մհեր Մկրտչյանի «Լյուդվիգ անունով ոզնին» աշխատանքային վերնագրով կատակերգության մասին Tert.am Life–ը պատմել է իր ընթերցողներին։ Մեզ հետ զրույցում Մհեր Մկրտչյանն ասաց, որ նոր ֆիլմի սաունդթրեքը հեղինակել են երգչուհի Սոնա Ռուբենյանն ու երգահան Ավետ Բարսեղյանը։
Ավելի մանրամասն ՝ այստեղ
Ֆիլմի պրեմիերան նախատեսվում էր գարնանը, սակայն ռեժիսորը հայտնեց, որ այն հետաձգվել է մինչև աշուն։
Մհեր Մկրտչյանը տպավորված է երգով։ Նա նշել է, որ գիշերվանից անդադար լսում է այն։
«Ավետ Բարսեղյանի հետ մեր երկրորդ համատեղ աշխատանքն է կինոյում: Այո, ինձ համար Ավետ Բարսեղյանը լավագույն և այլընտրանք չունեցող հեղինակն է։ Սոնա Ռուբենյանը ֆիլմի սաունդթրեքի երաժշտության հեղինակն է, ու հենց նա կկատարի երգը։ Սոնա, Ավետ.. Շնորհակալություն տված էմոցիաների համար»,– ֆեյսբուքի իր էջում գրել է Մհեր Մկրտչյանը։ Իր հերթին Սոնան շնորհակալություն է հայտնել համագործակցության համար և նշել, որ Ավետի ու Մհերի հետ աշխատելն իր համար ուղղակի հեքիաթ է։
Նշենք, որ սաունդթրեքը կունենա իր տեսահոլովակը։