ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը չպիտի դառնա ոչ Լիբանան, ոչ Հյուսիսային Կորեա, ոչ էլ Կրասնոդարի երկրամասի մաս.«Առավոտ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Ներկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված.

«Հայաստանն, այո, չպիտի դաрնա անցած դարի Լիբանան, որտեղ զանազան զինված խմբեր փորձում էին իրենց քաղաքական խնդիրները լուծել զենքի ուժով (1975-1990 թվականների քաղաքացիական պատերազմի արդյունքում զոհվել է ավելի քան 100 հազար մարդ)։ Նրանք, ովքեր դաստիարակվել են այդ ավանդույթներով, պետք է համակերպվեն այն մտքի հետ, որ Հայաստանում պարտավոր են ապրել բոլորովին այլ մտածողությամբ և այլ կանոններով։

Հայաստանը չպիտի դառնա նաև Հյուսիսային Կորեա կամ Ուզբեկստան, որտեղ բացի իշխանության հանդեպ «երջանկության» և «երախտագիտության» զզացմունքներից՝ որևէ այլ զզացմանբ հնարավոր չէ արտահայտել։
Բայց, ճիշտն ասած, ես այդ երկու վտանգներին զուգահեռ տեսնում եմ ավելի կարևոր վտանգ՝ որ Հայաստանը դառնա Կրասնոդարի երկրամասի մաս։

25 տարում Հայաստանի էլեկտորատը փոխվել է, երիտասարդները չեն տեսել Սովետը և չունեն դրա մասին «քաղցր հուշեր»։ Նրանք տեսնամ են, որ Արցախի հարցում Ռուսաստանն ունի ընդգծված ադրբեջանամետ դիրքորոշում, որն արտահայտվում է թե՛ քաղաքական և թե՛ ռազմական ոլորտում։ Նրանք տեսնում են Ռուսաստանի համոզմունքը, որ ինչ էլ անեն մեր գլխին, միևնույն է՝ Հայաստանը «նրանց գրպանում է»։

Նրանք տեսնում են նաև ռուսաստանյան վերնախավի ամբարտավան կեցվածքը, որը հիմնված է այդ համոզման վրա։ Նրանք չեն հավատում, որ այդ երկիրը մեր անվտանգության երաշխավորն է։ Վերջապես՝ նրանք, հավանաբար, նկատած կլինեն, որ Ռուսաստանի որոշ շրջանակներ ակնհայտորեն ցանկանում էին, որ «Սասնա ծռերի» խնդիրը լուծվեր մեծ արյունահեղությամբ։

...Այո, Ժիրինովսկին ծաղրածու է։ Բայց Ելցինն էլ ժամանակին ասել էր ՝ «Никуда не денутся»»,–գրում է թերթի խմբագիրը։

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular