Հայտնի է դարձել ամենաթանկ Mercedes-Maybach-ի գինը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԳերմանական Mercedes-Maybach ընկերությունը Ռուսաստան է բերել մեքենաների ամենաթանկ մոդելը՝ S-Class-ը:
Նշվում է‚ որ ընկերությունն արտադրել է այդ մոդելի ընդամենը 300 ավտոմեքենա: S65 կաբրիոլետի մեջ, 6.0 լիտր տարողությամբ V12 բենզինային շարժիչն է, որի առավելագույն հզորությունը 630 ձիաուժ է: Իսկ 100կմ/ժ արագություն մեքենան կարող է բացել ընդամենը 4 վայրկյանում: Մեքենան գնահատվում է 28 մլն ռուբլի:
Mercedes-Maybach կաբրիոլետը Ռուսաստանում վաճառքի կհանեն այս տարվա ապրիլին:
