ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արտակարգ դեպք Երևանում. Միայն տեսնեք, թե ինչպես են աղջիկ ներկայացող տղային դածան ծեծի ենթարկում հենց փողոցի մեջտեղում

ՎԻԴԵՈ

Նույնասեռականությունը սեռական կողմնորոշման մի ձև է, որը բնութագրվում է նույն սեռին պատկանող մարդու (կամ մարդկանց) նկատմամբ մշտական հուզական, զգայական, զգացմունքային և սեռական հակվածությամբ։ Նման հակումով մարդիկ անվանվում են միասեռական, համասեռական կամ հոմոսեքսուալիստ (հուն. ὅμοιος (հոմոիոս), որ նշանակում է նույն, միանման և լատիներեն sexus, «սեռ» բառերից), ինչպես նաև ավելի բացասական կամ խտրական բնորոշմամբ համասեռամոլ կամ արվամոլ (արական սեռի դեպքում)։ Նույն սեռին պատկանող մարդկանց միջև հակվածությունը, եթե այն հատուկ սեռական բնույթ չի կրում, կոչվում է նաև հոմոֆիլություն։
Նույնասեռականությունը, տարասեռականության և երկսեռականության հետ միասնաբար կազմում են հետերոսեքսուալ-հոմոսեքսուալ կոնտինուումի երեք հիմնական կատեգորիաները։

Նույնասեռական հարաբերություններն ու գործողությունները գրավոր պատմության մեջ գրանցված են ինչպես որպես պաշտելի, այնպես էլ որպես դատապարտելի՝ կախված այն ձևից, որ դրանք ընդունում էին և մշակույթից, որում դրանք դրսևորվում էին։ 1800 ականների վերջերից սկսվել է շարժում, որը մեծացրել է նույնասեռականների տեսանելիությունը, ճանաչումը և օրինական իրավունքները՝ ներառյալ ամուսնության և քաղաքացիական միությունների, որդեգրման, աշխատանքի ընդունվելու, ռազմական ծառայության անցնելու և առողջապահական կառույցներից օգտվելու հավասար հնարավորությունների իրավունքները։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular