ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Lutik» ապրանքանիշի մարինացված վարունգների հոկտեմբեր ամսվա արտադրանքը հետ է կանչվում իրացման ցանցից

ՖՈՏՈ

Օրեր առաջ համացանցում ակտիվ տարածում էր գտել քաղաքացու կողմից հրապարակված լուսանկարը, որում պատկերված էր «Lutik» ապրանքանիշի մարինացված վարունգ, որի մեջ հայտնաբերվել էին որդեր: Ընկերությունը նույն օրն ինքնակամ կապ է հաստատել քաղաքացու հետ` փորձելով պարզել մանրամասներ առկա խնդրի վերաբերյալ: Նմուշը հանձնվել է լաբորատոր փորձաքննության, ինչի արդյունքում պարզվել է, որ առկա են սեխի  ճանճի թրթուրներ: Փորձաքննության արդյունքները ներկայացվել են հնդկական «Բնազրում Ագրո էքսպորտս» ընկերությանը, որը հանդիսանում է ինչպես «Lutik»-ի, այնպես էլ մի շարք միջազգային ճանաչում ունեցող այլ բրենդերի արտադրող: Ընկերությունից պարզաբանել են, որ Հնդկաստանի Կարանտակ և Տամիլ-Նադու շրջաններում տարվա սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին հայտնվում են պտղային ճանճեր, որոնցդեմ ինտենսիվ պայքար է տարվում և քանի որ արտաքին դիտարկմամբ դրանք տեսանելի չեն, մեկ-երկու դեպք արձանագրվել է, երբ տարաների մեջ են հայտնվել թրթուրկիրվարունգներ:

Հաշվի առնելով հանգամանքը, որ արտադրող գործարանն ուներ HACCP անվտանգության համակարգ, ինչպես նաև, որ մթերքը ենթարկվել էր լաբորատոր փորձաքննության անվտանգության բոլոր ցուցանիշների նկատմամբ, որի արդյունքում որևէ խախտում չէր հայտնաբերվել, ինչն էլ իր հերթին ապացույց էր, որ մթերքը որևէ կերպ չէր կարող վնասել մարդու առողջությունը, կազմակերպության կողմից որոշում էր կայացվել շարունակել վարունգի իրացումը, քանզի հսկայական խմբաքանակում հնարավոր էր դա լիներ միակ և վերջին դեպքը:

Սակայն ընդամենը օրեր անց պարզ դարձավ, որ նույն խմբաքանակում ևս մեկ դեպք է արձանագրվել և, չնայած այն հանգամանքին, որ կազմակերպությունը պատրաստակամ է փոխհատուցելու այն տհաճության դիմաց, որը կարող էր առաջանալ քաղաքացու մոտ, այդուհանդերձ որոշում է կայացվել իրացման ցանցից դուրս բերել հոկտեմբեր ամսվա ողջ խմբաքանակը` անկախ այն հանգամանքից, որ վերջիններս անվտանգ են, քանզի ընկերության համար կարևոր է առաջնային սպառողի վստահությունն ու անվտանգության և որակի երաշխիքը, իսկ այդ խմբաքանակի հանդեպ չկա վստահություն, որ նման դեպք այլևս չի կրկնվի:

Միաժամանակ տեղեկացնենք, որ հետկանչի գործընթացը շարունակական պրոցես է: Մայրաքաղաքի, ինչպես նաև մարզերի խոշոր իրացման ցանցերից արդեն իսկ դուրս է բերվել նշյալ խմբաքանակը, այդուհանդերձ կան իրացման կետեր, որոնք ապրանք ձեռք են բերում խոշոր իրացման կետերից և շուկաներից, որոնց մասին կազմակերպությունը չունի տեղեկատվություն:

Կոչ ենք անում բոլոր քաղաքացիներին իրացման որևէ կետում «Lutik» ապրանքանիշի հոկտեմբեր ամսվա արտադրության մարինացված վարունգի խմբաքանակ նկատելու դեպքում տեղեկացնել կազմակերպությանը` զանգահարելով +37491 15 04 05  հեռախոսահամարով:

Անկախ այն հանգամանքից, որ մթերքը վտանգավոր չէ առողջության համար` նույն հեռախոսահամարով կարող են զանգահարել նաև այն քաղաքացիները, ովքեր արդեն իսկ ձեռք են բերել մթերքը, բայց չեն ցանկանում օգտագործել և ցանկանում են իրականացնել հետվերադարձ:

 

Հարգանքով`  Մինի-Բասկոնիա ՍՊԸ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular