ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իբր երբ էիք ամուսնացել, որ հիմա էլ բաժանվում եք

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Համացանցում արդեն մի քանի անգամ աչքովս են ընկել երգչուհի Էմիի ամուսնալուծության մասին լուրերը:

Մի հարցնող լինի էլի՝ իսկ էդ որ գրում եք ամուսնալուծվել է, դուք համոզվա՞ծ եք, որ երբևէ նաև ամուսնացած է եղել:

Ախր երեխա ունենալը կամ տղամարդու հետ մի որոշ ժամանակ համատեղ կյանքով ապրելը դեռ չի նշանակում ամուսնացած լինել … քավ լիցի, մեր գործը չէ ով ումից, որտեղ, ինչ նպատակով ու ինչպիսի կապից է երեխա ունենում. հակառակը՝ այս ամենի մեջ միայն դրականն եմ տեսնում, թող շատանան մեր հայերը:

Ասեմ նաև, որ էնպես չի էլի, որ մեր հասարակության համար Էմիի անձնական կյանքը մի շատ հետաքրքիր թեմա էր, ու առավել ևս նրա ամուսնու տեսքը էդքան կարևոր ինֆորմացիա էր, առանց որի դժվար է ապրել: Ու միայն Էմմին չէ, որ այսպես է իրեն պահում: Նրա նման ևս մի քանիսը կան, որոնք իրականում չպիտի էդքան ստորանան ու փորձեն հասարակության առաջ արդարացնել իրենց մայրանալը: Դա յուրաքանչյուր կնոջ իրավունքն է ու նաև առաքելությունը:

Մենք լավ հասկանում ենք, որ երեխան լույս աշխարհ է գալիս կին-տղամարդ կապից, բայց դա չի նշանակում, որ իրար հետ կապ ունեցող բոլոր կանայք ու տղամարդիկ ամուսիններ են: Ամուսնացած կինը ոչ մի դեպքում չի զրկի իրեն իր սիրելի ամուսնու հետ լուսանկար հրապարակելու հաճույքից, դա ուղղաղկի անհնար է: Արեք ՝ ինչ ուզում եք, ապրեք՝ ում հետ սիրտներդ կկամենա, երեխաներ ունեցեք՝ որ տղամարդուց որ ճիշտ եք գտնում, բայց մեզ էշի տեղ մի դրեք…

Իսկ եթե ձեր երեխաների պապաները ուրիշ կանանց հետ արդեն իսկ ընտանիքի տեր ամուսնացած տղամարդիկ են, ապա լավ կլինի չհայտարարեք, որ ՛՛պարզապես իմ ամուսինը հանրային դեմք չի, շոուբիզի հետ կապ չունի և չի սիրում նկարվել՛՛.

Ուղղակի հանգիստ նստեք տեղներդ ու վայելեք ձեր կյանքը….. թե չէ էսպես որ շարունակվի՝ տպավորություն է ստեղծվում, որ Էմմիի, Սոնա Շահգելդյանի ու Լիլուի ամուսինները դա միևնույն տղամարդն է, դրա համար էլ բոլորը պահպանում են հարեմի համար 1 օրենքը՝ ՛՛ տղամարդուն քննարկելը կամ նրա մասին այլ կանանց հետ կիսվելը մահացու մեղք է՛՛:
Նյութի աղբյուր

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular