ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մի վերադարձեք այն մարդկանց մոտ, ովքեր դավաճանել են ձեզ» Եվա Ռիվաս

ՎԻԴԵՈ

Երգչուհի Եվա Ռիվասն իր ինստագրամյան էջում մի քանի խորհուրդ է տվել, որոնք, նրա կարծիքով, օգտակար կլինեն շատերին՝ իրենց վրա աշխատելու համար:

. Եթե խոստացել եք զանգահարել, զանգահարեք:

. Ուշանու՞մ եք: Այդ մասին տեղեկացնելու միջոցներ ձեռնարկեք:

. Մի’ ծիծաղեք ուրիշների երազանքների վրա:

. Մի վերադարձեք այն մարդկանց մոտ, ովքեր դավաճանել են ձեզ:

. Երկար ժամանակ անցկացրեք ձեր ծնողների հետ: Այն պահը, երբ նրանք այլևս չեն լինի, միշտ անսպասելի է գալիս:

. Բարեկրթությամբ քաղաքներ են նվաճում: Հաճախ բարեկիրթ եղեք:

. Կարողացեք ընդունել ձեր սխալները:

. Հրաժարվեք բողոքելու վատ սովորությունից:

. Անգամ ամենալուրջ վեճի ժամանակ մի’ ցավացրեք  մարդուն: Դուք հավանաբար կհաշտվեք, իսկ խոսքերը երկար կհիշվեն:

. Ճիշտը խոսեք և ստիպված չեք լինի ինչ-որ բան հիշել:

. Օրվա սկզբին կատարեք ամենաբարդ և ամենատհաճ գործը: Երբ անում եք դա, օրվա հաջորդ հատվածում ձեզ չեն ճնշում անպիտան մտքերը:

. Ոչ ոք որևէ մեկին ինչ-որ բան պարտական չէ: Մոռացե’ք «Ես պետք է» բառերը: Դեն նետեք դրանք: Հակառակ դեպքում իսկապես պարտքերի տակ կընկնեք և ոչ միայն նյութական,  այլև բարոյական:

Մանրամասներիհամար՝ այստեղ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular