ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆիլմի ողջ ընթացքում շատ բարդ տեսարաններ եմ ունեցել, տառապանքներ, ծանր ապրումներ. Էվա Խաչատրյան (տեսանյութ)

ՎԻԴԵՈ
Life.panorama.am-ի զրուցակիցը դերասանուհի Էվա Խաչատրյանն է, ով արդեն մեկ տարուց ավելի է, ինչ նկարահանվում է «Կայարան» հեռուստասերիալում: Ի դեպ՝ վերոնշյալ նախագիծն արդեն մոտենում է իր հանգուցալուծմանը: Մեզ հետ զրույցում Էվան նշեց, որ սերիալում իր հերոսուհուն համակրողները սրտնեղելու պատճառ կունենան, քանի որ ըստ սցենարի նա ինքնասպասնություն է գործելու:
«Կայարան» սերիալը շատ մեծ վարկանիշ ունի, եւ ես դրա համար շատ ուրախ եմ, որովհետեւ ինքս եղել եմ դրա ապահովման հիմքում. բացի գլխավոր հերոսներից այս սերիալում գործում էին կերպարներ, որոնք անմիջական ներգործություն ունեին սյուժետային կտրուկ եւ շրջադաձային զարգացումների մեջ: Ըստ սցենարիստի՝ նախատեսված է, որ իմ կերպարը պետք է ինսքնասպան լինի, այս դեպքում, կարծում եմ, արդարացված է, որովհետեւ նա աղջիկ է, ով կորցրել է ամեն ինչ, այլեւս չունի ապրելու շարժիչ ուժ: Չկան սիրած տղան, ծնողները, եղբայրն էլ համարյա թշնամին է: Ֆիլմի ընթացքում իմ կերպարը շատ խոցվեց եւ տանջվեց, ինչը նրան բերում է ոչ ճիշտ հոգեկան վիճակի»,- պատմեց դերասանուհին, իսկ հարցին, թե հանդիսատեսը նման կտրուկ հանգուցալուծմամբ արդյոք չի հիասթափվի Էվա կերպարից, դերասանուհին ասաց.
 
«Անձամբ ես կցանկանայի, որ սերիալում իմ կերպարի ճակատագիրը դրական հանգուցալուծում ստանար: Ֆիլմի ողջ ընթացքում շատ բարդ տեսարաններ եմ ունեցել, տառապանքներ, ծանր ապրումներ, իսկ ամիսներ առաջ, ըստ սցենարի, հերոսուհիս երեխայի էր սպասում, բայց կորցրեց: Օրինակ, եթե սցենարը ես գրեի, կուզեի, որ հերոսուհիս երեխային չկորցներ, որպեսզի սիրած մարդու մահից հետո երեխայի տեսքով շարունակություն լիներ եւ ոչ թե կորուստ, բայց սցենարիստը այլ մարդ է, եւ նա այլ կերպ է տեսնում կերպարի շարունակությունը»:
Խոսելով թատրոնային գործունեության մասին՝ Էվա Խաչատյանը պատմեց. 
«Նախկին երեք ամսվա ընթացքում ես շատ ծանր եւ ծավալուն գործունեություն եմ ունեցել թատրոնում, քանի որ պատրաստում էինք միանգամից երեք ներկայացում: Դա իրենից ենթադրում է դաժան գրաֆիկ՝ օր ու գիշեր լուսացնելով թատրոնում: Դրանք էին «Չկա տղամարդ, չկա պրոբլեմ» ներկայացումը, մյուսը՝ «Cabaret restart», ներկայացումը, որի պրեմիերան եղավ փետրվարի 22-ին եւ «Սեւ արկղ» ներկայացումը, որի պրեմիերան նախատեսվում է մարտի 14-ին: Այսպիով, կարելի է ասել, որ նախորդ երեք ամիսները նվիրել եմ թատրոնին: Լավ է, որ այս ծանրաբեռնվածությունը թատրոնում էր, որովհետեւ կարեւոր է, որ դու այնտեղ լինես, որտեղ պետք ես»:
Ինչ վերաբերում է առաջիկայում հեռուստատեսային նախագծերում զբաղվածությանն, ապա դերասանուհին ասաց, որ այս պահին առաջարկներ չկան: Նա անկեղծ խոստովանեց, որ երբեք չի մտածում, թե տվյալ նախագծից հետո, հաջորդիվ ինչ կեպարով կցանկանա ներկայանալ.
 
 «Կարծում եմ, որ տարբերվելու շնորքը դերասանից է գալիս, եթե ունես տաղանդ, որ կարողանաս ստեղծագործել ուրիշ կերպ եւ ուրիշ ոգով, ապա դու կանես դա: Դերասանն այնպիսինն է, ինպիսին կա, նա չի կարող հեռանալ իրենից, եթե արտաքնապես կտրուկ փոփոխություն չի արվում, հետեւաբար, կարեւորը կերպարի ողնաշարն է, եւ եթե դու ուրիշ ողնաշար ես տեղադրում ու հորինում ուրիշ ապրելակերպ տվյալ կերպարի համար, ապա, իմ կարծիքով, սկսում ես կամաց-կամաց հիմքը գցել՝ կառուցելով նոր կերպարը, իսկ սերիալի դեպքում կերպարն ավելի ամբողջական ու հետաքրքիր է դառնում ժամանակի ընթացքում»,- նկատեց նա:
 Դերասանուհին խոստովանեց, որ երբ առաջարկ է ստանում, ամենառաջինն ուշադրություն է դարձնում թիմին.
 
Շարունակությունը ՝ այստեղ
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular