ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ծնողներս բաժանվել են, երբ ես ընդամենը մեկ տարեկան էի». VARDA-ն պատմել է հոր դավաճանության մասին

ՖՈՏՈ

VARDA-ն իր Instagram-ում հրապարակել է երկու անձնական գրառում, որոնք վերաբերում են իր ծնողներին եւ նրանց հետ ունեցած հարաբերություններին:

«Երեկ ամբողջ օրը մայրիկիս հետ եմ անցկացրել, գնացել էինք «Ես նիհարում եմ» ֆիլմը դիտելու, մեզ շատ դուր եկավ այդ կատակերգությունը: Ըստ սյուժեի`գլխավոր հերոսուհին մեծացել է առանց հոր, որը հոգեբանական հետք է թողել նրա վրա եւ, որպես արդյունք, բազմաթիվ բարդույթներ...Չէ՞ որ հենց այդպես էլ կա՝ ոչ լիարժեք ընտանիքը լուրջ հետք է թողում երեխայի հետագա կյանքի վրա: Ծնողներս բաժանվել են, երբ ես ընդամենը մեկ տարեկան էի։ Եվ հիշում եմ՝ ինչպես էի բոլոր տոներին հայրիկին սպասում։ Եվ շատ էի հիասթափվում, եթե չէր կարողանում գալ, հիշում եմ, թե որքան ինձ դուր չէին գալիս հորաքույրները, որոնց մոտ նա ինձ տանում էր...Նա շատ սիրառատ տղամարդ էր, մայրս չկարողացավ դա ընդունել, չնայած նա փորձել էր կոտրել մայրիկին...Երեկ մայրս պատմեց, թե ինչպես է հայրս դավաճանել իրեն իր իսկ ծննդյան օրը, իր իսկ ընկերուհու հետ...Ինչպես նաեւ, թե ինչպես է մարտի 8-ին, երբ ինձ եւ մայրիկին դուրս են գրել ծննդատնից, նա գնացել է դա նշելու եւ վերադարձել միայն 2 շաբաթ անց...Մայրս նրան շատ բաներ է ներել, բայց արդյունքում մի օր ուղղակի հավաքել է նրա իրերը եւ դրել դռան դիմաց...

Այդ օրվանից շատ ժամանակ է անցել, մենք դեռ շփվում ենք եւ լավ հարաբերությունների մեջ ենք, բայց ամեն անգամ, երբ հայրս տեսնում կամ լսում է մեր մասին, չի կարողանում արցունքները զսպել...Նա շատ բաների համար է զղջում, բայց արդեն ոչինչ հետ բերել հնարավոր չէ։ Ինչու եմ այս ամենը գրում՝ ուզում եմ հիշեցնել, որ ընտանիքը ամենակարեւորն է, պահեք այն մարդկանց զգացմունքները, որոնք ձեզ սիրում են, ցավ մի պատճառեք նրանց, չէ՞ որ դրա համար ստիպված կլինեք վճարել... Իհարկե, նրանք ոչնչի համար չեն զղջում, չէ՞ որ նրանք ինձ ունեն, բայց մանկության տարիներին ես ՄԵՐ կարիքն ունեի։

P.S. Լուսանկարում ես 24 տարեկան եմ»,-գրել է հրապարակման մեջ պարուհին, ապա ավելի ուշ հավելել.

«Մայրս հորս մասին միշտ լավն է պատմել։ Մեկ–մեկ կատակով ասում էր, որ նա նման է կոկորդիլոսի, իսկ ես սկսում էի լաց լինել եւ ասել, որ հայրս ամենագեղեցիկն է։ Վերջերս նրանց միջեւ վեճ էր ծագել՝ իմ արյունը երկրորդ խմբին է պատկանում, մայրս, չգիտես ինչու, մտածել էր, որ հորս արյունը նույնպես այդ խմբին է պատկանում, չէ՞ որ մորս արյունը չորրորդ խումբ է...Եվ երբ հայրս ասաց, որ իր արյունն առաջին խումբ է, մայրս կատակով ասաց՝ ուրեմն, նա քո աղջիկը չէ։ Օհ, ինչ էր դա, շնորհակալություն google-ին, որ ինձ օգնեց նրանց ապացուցել, որ եթե ծնողները 1–ին եւ 4–րդ կարգի արյուն ունեն, ապա հավանականությունը, որ երեխան կունենա 2–րդ կամ 3–րդ կարգի արյուն, 50/50 է։ Եթե անկեղծ, առանց ԴՆԹ թեստի էլ ես 100 տոկոսով հորս աղջին եմ»,–գրել է պարուհին։

Մանրամասները՝ այստեղ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular