ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արմեն Պետրոսյանը՝ «Ֆուլ հաուսի» ութերորդ եթերաշրջանի և նոր կերպարի մասին

ՎԻԴԵՈ

Շուրջ 4 տարի է՝ «Ֆուլ հաուս» սիթքոմը եթերում է և արդեն վեց եթերաշրջան հեռուստադիտողը հետևում է հերոսների կերպարների զարգացմանը: Հեռուստադիտողին հետաքրքրող հարցերից մեկի՝ «Կլինի արդյոք 8-րդ եթերաշրջանը» հարցի շուրջ զրույցում սիթքոմի պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը բացել է փակագծերը:

Ավելի մանրամասն ՝ այստեղ

«Այո, կլինի 8-րդ եթերաշրջանը, որը կմեկնարկի, նախնական, հոկտեմբեր ամսվա կեսերից։ Յոթերորդ եթերաշրջանով էլ կավարտվի «Ֆուլ հաուսը»: Յոթերորդ եթերաշրջանում կլինի դերասան Մկրտիչ Արզումանյանը, ով արդեն մեկ անգամ իր կերպարով հանդես եկավ սիթքոմում»,- նշում է Արմեն Պետրոսյանը և հավելում, որ սցենարի վերջնական ավարտից հետո պարզ կլինի՝ կարիք կա նոր դերասանի, թե ոչ:

8-րդ եթերաշրջանում չեն լինի Տամարա Պետրոսյանը և Հայկ Պետրոսյանը, քանի որ նրանց սցենարային գիծն ավարատվել է, իսկ դերասանական հիմնական կազմը կլինի անփոփոխ: «Իմ կյանքում արել եմ շատ-շատ նախագծեր՝ և՛ հաջողված, և՛ կիսահաջողված և անգամ չհաջողված նախագծեր: Այն էմոցիաները, ինչ ստացել եմ «Ֆուլ հաուսի» ընթացքում, երբեք չէի ստացել: Ելնելով մարդկանց արձագանքներից՝ կարող եմ միանշանակ փաստել, որ նախագիծն իրոք ստացված էր»:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular