Աղջիկը համացանցում անվճար սեքս է խոստացել բոլոր նրանց, ովքեր կգան. Միայն իմանաք, թե ով եկավ
ՎԻԴԵՈ19-ամյա բլոգերին ձերբակալել են այն բանից հետո, երբ նա անվճար սեքս է խոստացել բոլոր ցանկացողներին՝ գրելով հյուրանոցի իր հասցեն և սենյակի համարը։ Արդյունքում հյուրանոցի մոտ հազարավոր անծանոթներ են հավաքվել։ Դեպքը տեղի է ունեցել Չինաստանի Սանյե քաղաքում։
Տարօրինակ առաջարկությունն աղջիկը տեղադրել է համացանցում՝ Qianjin Yeye ծածկանունով. «Մեկն ու մեկդ եկեք ինձ մոտ… Սեքս… Անվճար… 6316»: Գրառմանը նաև տեսանյութ էր կցված, որտեղ բլոգերը կիսամերկ տեսքով սեթևեթում է տեսախցիկի առջև։
Ըստ չճշտված տվյալների՝ մոտ երեք հազար մարդ է զանգել և եկել հյուրանոցի մոտ։ Իր հաջորդ գրառման մեջ աղջիկն արդեն աղաչել է դադարեցնել իրեն գրելը, քանի որ դա ընդամենը կատակ է եղել։
Հյուրանոցը տեղեկացրել է իրավապահներին, սակայն աղջիկն արդեն թաքնված է եղել։ Նրան գտել են մեկ այլ հյուրանոցում։ Աղջկան ձերբակալել են 15 օրով՝ մարմնավաճառության մեղադրանքով։ Նրան նաև տուգանել են 57 ֆունտ սթերլինգի չափով, իսկ սոցցանցերում ժամանակավորապես արգելափակել են նրա հաշիվները։
Մանրամասները՝ այստեղ