ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կեղծված տենդերի բացահայտումը՝ օդից կախված

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մաշա Ազատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ռուսական ռազմաբազայում տեղի ունեցած աղմկալի միջադեպը գնալով ավելի է թեժանում և նոր փաստեր են ի հայտ գալիս: Պարզվում է, որ զորամասի կողմից իրականացված անօրինական գործողություններից տուժել է ոչ միայն Ար-Բե ընկերությունը, այլև մի շարք այլ ընկերություններ, որոնք տարիներ շարունակ կամ չեն կարողացել մասնակցել տենդերներին՝ պայմանների անհասանելիության պատճառով կամ ուղղակի դուրս են մղվել մրցույթից ինչ-որ անհասկանալի և կասկածելի «փաստարկների» հիման վրա:Ինչպես Ար-Բե ընկերության դեպքում եղավ, երբ վկայակոչելով ինչ-որ կեղծ նամակ նրանց ուղղակի հեռացրեցին մրցույթից, այդկերպ տենդերը շնորհելով իրենց համար ցանկալի ընկերությանը, որն էլ բնականաբար այդ շռայլության դիմաց կլորիկ գումար պետք է փոխհատուցեր ռուսական ռազմաբազայի հրամանատարությանը: 
Վստահաբար կարելի է ասել, որ եթե Ար-Բե ընկերությունը չբարձրաձայներ դեպքի մասին և չարձանագրեր անօրինականություն, այս անգամ ինչպես և մնացած բոլոր դեպքերում, զեղծարարները ջրից չոր դուրս կգային և կվայելեին հափշտակված գումարները: Սակայն այս համատեքստում, երբ հնարավոր է պարզել գործի ողջ եղելությունը և պատժել մեղավորներին, չգիտես ինչու սայլը տեղից չի շարժվում: Մասնավորապես հայտնի է, որ հանցագործության մասին հաղորդագրություն տրվել է, սակայն գործընթացը կարծես թե օդից կախված լինի, մինչդեռ պատկան մարմինները պետք է րոպե առաջ բացահայտեն դեպքը, չէ որ խոսքը պետական փողերի հափշտակման մասին է, առավելևս, երբ օրինապահ մարմինների համար ընդամենը րոպեների հարց է պարզել, թե իրականում կա նման նամակ և եթե այո, ապա ո՞ր հասցեից է այն ուղարկվել և ո՞ւմ կողմից:

Ժամանակակից տեխնիկան դա թույլ է տալիս, սակայն դանդաղել կնշանակի այս կարևորության հարցն անտեսել, որը ոչ միայն անընդունելի է այլև քստմնելի և քննադատության արժանի, չէ որ ժամանակի ընթացքում շատ հեշտ կարող են հետքերը մաքրել, իսկ այդ դեպքում գործի բացահայտումը շատ ավելի կբարդանա: 
Թե տեղական և թե ռուսական լրատվականները չեն դադարում բարձրաձայնել այս մասին, սակայն մինչ այս պահը ընդամենը չեղարկվել է տենդերը:Մինչդեռ հանրությունը սպասում է մեղավորների բացահայտմանն ու օրենքով սահմանված պատժի իրագործմանը: 
Բոլորին էլ պարզ է, որ սա ռուսական զորամասի հրամանատարության վերջին կանգառն է, քանի որ նման աղմուկի և հանրային հետաքրքրվածության պարագայում ուղղակի անհնար է գործը ձգձգել կամ մեկ այլ անձի գլխին բարդել:Պարզից էլ պարզ է, թե ում ականջներն են երևում այս ամենի հետևից և մինչ օրինապահները շարունակում են իրենց դանդաղկոտ գործողությունների շարքը այս գործի բացահայտմանն ուղղված, ԱՐ-Բե ընկերությունը կանգ չի առնում և օրերս պատրաստվում է դիմել բոլոր հնարավոր ատյաններին հանցագործության վերջնական բացահայտմանն հասնելու համար ընդհուպ մինչև ռուսական դատախազությանն ու կառավարությանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular