ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Նույն կյանքն է, ուղղակի մի աչքով»,-ասում է Սարի թաղում պայթյունից վիրավորված 17- ամյա տղան

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Սայադ Հարությունյանի 17-ամյակը լրանալու է օգոստոսի 8-ին: Այդ առիթով նա մի քանի օր առաջ Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղից եկել էր Երեւան, որ հագուստ գնի ու ծննդյան օրը դիմավորի նոր շորերով:

Բայց այս ընթացքում պատանու կյանքում ճակատագրական շրջադարձ եղավ. անցյալ ուրբաթ` հուլիսի 29-ի ուշ երեկոյան, Սարի թաղում տեղի ունեցած բախումների հետեւանքով նա կորցրեց մեկ աչքը: Սակայն, կատարվածը չի ընկճել Սայադին: Նա նաեւ պատրաստվում է տարեդարձը տոնել, ինչպես որ ծրագրել էր: Միայն թե հյուրերի շարքում արդեն կլինեն բոլորովին նոր մարդիկ, որոնց մինչ այդ նույնիսկ չի ճանաչել:

Սայադ Հարությունյանը գտնվում է Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ինտենսիվ թերապիայի եւ վերակենդանացման բաժանմունքում: Բաժանմունքի վարիչ Սամվել Կարապետյանը ծննդյան տոնին նույնպես հրավիրված է: «Գնալո՞ւ եք, ժամանակ կունենա՞ք»,- մեր այս հարցին պատասխանելով, նա ժպտաց` խոստացել եմ:

Ինչ վերաբերում է տղայի վիճակին`բժիշկը նշեց. «Վիճակը գնահատվում է բավարար, վտանգավոր ոչինչ չկա: Աչքը վիրահատվել է, հիմա հետվիրահատական ընթացք է, որը շատ հարթ է ընթանում: Առաջիկա օրերին դուրս կգրվի: Իսկ պրոթեզավորման խնդիր կարող է առաջանալ հետագայում: Նախ պետք է վերքը լավանա, հետո ակնաբույժները կքննարկեն պրոթեզավորման հարցը: Դա կարող է լինել մեկ-մեկուկես ամիս հետո»:

Ինքը` Սայադ Հարությունյանը, չի ցանկանում վերհիշել դեպքի մանրամասները: Ասում է, որ քրոջ տնից, որտեղ հյուրընկալվել էր, դուրս էր եկել զբոսնելու, որոշել էր այցելել Սարի թաղում ապրող հորեղբոր տղային: Ճանապարհին այնպես է ստացվել, որ պատահաբար խառնվել է ցուցարարներին, քանի որ տրանսպորտ չէր աշխատում ու որոշել էր ոտքով գնալ: «Միանում եմ ցույցին շատ միամիտ: Չէի էլ պատկերացնում, որ կարող է այդպիսի բան լինել, ուրախ-զվարթ ցուցարարները շարժվում էին առաջ: Որ հասանք տեղ, հետադարձ ճանապարհ չկար, ճանապարհն արդեն խառնել էի: Ասում էի`մեկ է, իրենց հետ էլի հետ կդառնամ:

Հետո, որ պայթյուն եղավ, որ ամբոխը արդեն հետ քաշվեց, այդ պայթյունի ընթացքում էր, որ աչքս կորցրի... Հիմա ընդհանուր վիճակս նորմալ է, գանգատներ չունեմ, շատ ցավեր չունեմ, երեկ էր ամենաահավոր ցավը: Արդեն պիտի ընտելանամ այս իրավիճակին, մնացածը ժամանակի հարց է»,- ասում է հիվանդանոցում գտնվող պատանին: Նրա փոխանցմամբ, կատարվածի վերաբերյալ դատական հայց չեն ներկայացնելու: «Ես անձամբ բողոք չունեմ, պետք էլ չէ: Պատահար է, պատահեց: Էլի մեղավորներ կարող ենք գտնել, ես էլ իմ մեղքն ունեմ, բոլորն էլ իրենց մեղքն ունեն»,- հայտարարեց նա:

12-րդ դասարան փոխադրված Սայադը շուտով տուն կվերադառնա, կտոնի ծննդյան օրն ու կսկսի պարապել՝ հաջորդ տարի բուհ ընդունվելու համար: «Մինչեւ այս մտածել էի`գամ, հագուստ գնեմ, գնամ գյուղ, ծնունդս նշելուց երկու օր հետո սկսեմ պարապել անգլերեն եւ մաթեմատիկա, որ հենց դպրոցն ավարտեմ, ընդունելության համար դիմեմ կիրառական մաթեմատիկայի գծով ԵՊՀ կամ պոլիտեխնիկ: Դե, հըլը նպատակներս չեմ փոխել, ինչ-որ խոչընդոտ չկա, լրիվ նորմալ է, նույն կյանքն է, ուղղակի մի աչքով»,- լավատեսությունը չի կորցրել պատանին:

Անարդարության զոհ

Սայադի հետ պատահածը այդ օրը տեղի ունեցած միակ սահմռկեցուցիչ դեպքը չէր: Երեւանի Բաղրամյան պողոտայում, որտեղ նաեւ ցուցարարների բազմություն կար, ինքնահրկիզման փորձ է կատարել մի տղամարդ, որը երեկվա դրությամբ գտնվում էր Ճառագայթային բժշկության եւ այրվածքների հանրապետական գիտական կենտրոնում:

«58 տարեկան տղամարդն ընդունվել է մեզ մոտ ծայրահեղ ծանր, շոկային վիճակում: Նախնական ախտորոշումն է 50 տոկոս մարմնի մակերեսի այրվածք, 20 տոկոս` շնչուղիների: Այսինքն` ընդհանուր` 70 տոկոս: Դա ամբողջ աշխարհում` միջազգային կլասիֆիկացիայով կյանքին անմիջական վտանգ սպառնացող վնասվածք է: Մեզ հաջողվել է, մոտավորապես ինը-տասը ժամվա ընթացքում նրան շոկից դուրս բերել, այսինքն` երեկ առավոտյան արդեն կլինիկորեն շոկից ելք կար` լաբորատոր չհաստատված: Ուրիշ խնդիրներ կան, դրա համար լաբորատոր հաստատումն ավելի ուշ կլինի. հիվանդը տառապում է թմրամոլությամբ, ալկոհոլիզմով, եւ այդ պատճառով ծանրանում է հիմնական հիվանդության ընթացքը»,- մեր զրույցում փոխանցեց նշված կենտրոնի անեսթեզիոլոգիական եւ վերակենդանացման բաժանմունքի վարիչ Հովհաննես Ասլանյանը: Տուժածի վիճակն, ըստ նրա, նախորդ օրը եղել է համեմատաբար կայուն, բայց առաջիկայում սպասվում է վատթարացում:

«Դա սպասում ենք՝ կախված առաջին հերթին տոքսեմիայի ֆազայի հետ` ներայրվածքային հիվանդության, երբ որ այրված հյուսվածքները սկսում են քայքայվել եւ ներծծվել արյան մեջ: Դրանք թունավորում են առաջացնում: Իսկ մակերեսը քանի որ մեծ է, ծանր թունավորում կլինի: Որպես երկրորդ բարդություն, սպասում ենք, այսպես կոչված, ռեսպերատոր դիստրես համախտանիշը, այսինքն` շնչուղիների այրվածքների հետ կապված, ընդհուպ մինչեւ գլխավոր բրոնխների: Բացի այդ, հնարավոր են բարդություններ` կապված նրա խրոնիկական ալկոհոլիզմի հետ, որը կարող է առաջացնել սպիտակ տենդ: Մի խոսքով, բարդությունները շատ են. թե՛ հիվանդությունն է ծանր, թե՛ նախկինում ունեցած խնդիրները ծանրացնում են վիճակը»,-շարունակեց բժիշկը:

Վերակենդանացման բաժանմունքում գտնվող Ք. Գ.-ի հետ զրուցել մեզ թույլ չտրվեց: Նրան խնամող քույրը, որին, ի դեպ, բժիշկների խորհուրդը որոշել է թույլատրել մոտը մնալ` ելնելով տուժածի սթրեսային վիճակից, փոխանցեց, որ եղբայրը «Սասնա ծռերի» հետ առնչություն չի ունեցել եւ նրա բողոքի այս ակցիան էլ դատավորների անարդարության պատճառով է: Ա. Գ.-ն պատմեց, որ իրացման գոտում գտնվող իրենց հայրական տունն ապամոնտաժվել է, եւ դրա փոխարեն նոր բնակարան պետք է ստանային: Բայց եղբոր աղջիկը խաբեությամբ ու հզոր թիկունք ունենալու շնորհիվ կարողացել է տիրանալ այդ բնակարաններին: 4 տարի շարունակ նրանք դատարանների դռանն են անցկացրել՝ փորձելով վերականգնել արդարությունը, բայց դատավորներից ոչ ոք չի ցանկացել նկատել, որ իրենք նույնպես ժառանգ են: Վերջին «հարվածը» ստացել են վճռաբեկ դատարանից մոտ մեկ ամիս առաջ: Մտածում են Եվրոպական դատարան դիմելու մասին, բայց գիտակցում են, որ դրա հնարավորությունը չունեն:

Հ.Գ. Այրվածքաբանության կենտրոնի տնօրեն, առողջապահության նախկին նախարար Նորայր Դավիդյանը մեր զրույցում վրդովմունք հայտնեց, որ ինքնահրկիզվելու փորձ անող մարդուն շուրջը գտնվողները միանգամից չեն փորձել օգնել, կանխել դժբախտությունը՝ կարծես խրախուսելով քաղաքացու այդ արարքն ու միայն նկարահանելով դա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular