Կենդանակերպի նշանների հրեշտակներն ու դևերը
ՎԻԴԵՈԽոյ
Խոյի մեջքի ետևում կանգնած է Ատելության դևը և Անկեղծության հրեշտակը: Խոյի բնավորության մութ կողմը դեպի աշխարհ է սփռում ցասում, անզիջողականություն, սեփական սխալների չընդունում, անպատշաճապահություն և չմտածվածություն: Հրեշտակի դրսևորումը ազնվությունն է, ակտիվությունը և լավատեսությունը:
Ցուլ
Ցուլին կյանքում ուղեկցում են Ցասման ու Ժլատության դևը և Հավատարմության ու Բարեհոգության հրեշտակը: Դևն ուղղում է Ցուլին դեպի նյութական արժեքների և փողի ճանապարհը` պահանջելով մոռանալ հոգևորի մասին: Հավատարմության հրեշտակը` հակառակը, ասում է Ցուլին այն մասին, որ ամենագլխավորն ընկերությունն է, սերը և ընտանիքը:
Երկվորյակներ
Երկվորյակներին են տիրում Խարդավանքի դևը և Կենսուրախության հրեշտակը: Լսելով իրենց դևին, Երկվորյակները շահ ստանալու համար սկսում են ստել, քծնել և երեսպաշտություն անել: Իսկ Կենսուրախության հրեշտակը միշտ պատրաստ է օգնել դժվարությունները հաղթահարելու համար, պետք է դիմել միայն լույսին:
Խեցգետին
Խեցգետնի վրա ազդում են Ստի դևը և Զգացմունքների հրեշտակը: Մոտ թողնելով Դևին` Խեցգետինը դառնում է իսկական ձեռնածու: Նա կարող է մարդկանց մեղքի զգացողություն ներշնչել, մտերիմների վրա ազդել արցունքներով և հիստերիայով՝ դրանով իսկ հասնելով իր ուզածին: Հրեշտակը Խեցգետնին նվիրում է գթասրտության և կարեկցանքի ընդունակություն:
Առյուծ
Առյուծի կողքին են գտնվում Սնափառության դևը և Մեծահոգության հրեշտակը: Դևը աշխատում է նրան դարձնել պարծենկոտ, մեծամիտ և գոռոզամիտ մարդ: Իսկ Մեծահոգության հրեշտակը նրա սիրտը լցնում է մարդկանց հանդեպ սիրով` դարձնելով նրան առատաձեռն, անշահախնդիր և բարեհոգի:
Կույս
Կույսի ետևում կանգնած են Նախանձի ու Դժգոհության դևը և Կայունության ու Պաշտպանության հրեշտակը: Նախանձի դևը թունավորում է հոգին, ներշնչում է դժգոհություն կյանքի նկատմամբ, հեռացնում է Կույսերին ընկերներից և սիրելիներից: Կայունության և Պաշտպանության հրեշտակը Կույսին դարձնում է հոգեպես ուժեղ, վստահելի և իմաստուն մարդ:
Կշեռք
Կշեռքն ունի Տրամադրության դև և Չափի հրեշտակ: Կենդանակերպի այս նշանի դևը նրա կյանք է ներմուծում կասկած, անկայունություն և անվճռականություն: Չափի հրեշտակը Կշեռքներին դարձնում է ներդաշնակ ամեն ինչում. ուժեղ ներքուստ և գեղեցիկ արտաքուստ:
Կարիճ
Կարիճի երևում կանգնած են Վրեժի դևը և Ճշտի հրեշտակը: Վրեժի դևը անհավանական արագությամբ ոչնչացնում է ամբողջ լավն ու լուսավորը, ինչ կա Կարիճի կյանքում: Նա արագ վարակում է նրա հոգին և մտքերը բացասական մտադրություններով և նախանձով: Ճշտի հրեշտակն օգնում է Կարիճին շրջվել դեպի լույսը, ընդունել իրեն և շրջապատող աշխարհին այնպիսին, ինչպիսին կա: Հրեշտակը նվիրում է Կենդանակերպի այս նշանին ուժ` առաջ գնալու համար:
Աղեղնավոր
Աղեղնավորին շրջապատում են Ամբարտավանության դևը և Արդարության հրեշտակը: Դևը ստիպում է Աղեղնավորին լինել մեծամիտ և չընդունել քննադատություն: Բայց հոգու խորքում նա ազնվության և արդարության մարտիկ է և ձգտում է բարձր ինչ-որ բանի, ինչում նրան օգնում է Արդարության հրեշտակը:
Այծեղջյուր
Այծեղջյուրի կողքին են գտնվում Անտարբերության ու սառնության դևը և Տոկունության հրեշտակը: Այծեղջյուրի մեջ դևն արթնանում է այն ժամանակ, երբ նրան դավաճանել են և նեղացրել: Հիասթափության րոպեներին սկսում է ակտիվանալ Անտարբերության և Սառնության դևը: Նրա կողքին Այծեղջյուրին դժվար է նորից ընկերներ ձեռք բերել, սիրել, շփվել շրջապատի հետ: Տոկունության հրեշտակն օգնում է նրան հաղթահարել դժվարությունները և հիասթափությունները և մնալ այնպիսին, ինչպիսին կա:
Ջրհոս
Ջրհոսի մեջ պայքարում են Օտարացման դևը և Ընկերության հրեշտակը: Լինելով իր դևի իշխանության ներքո` Ջրհոսն անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում շրջապատի նկատմամբ: Դևը նրա մոտ չի թողնում լավ մարդկանց, չի թողնում ընկերներ և ընտանիք ձեռք բերել: Ընկերության հրեշտակը հիշեցնում է Ջրհոսին այն բանի մասին, որ նա բարի սիրտ ունի, և, որ նա ռիսկ է անում միայնակ մնալ, եթե շարունակի լսել դևին:
Ձկներ
Ձկներն ունեն Արատի դև և Սիրո հրեշտակ: Լսելով դևին` Ձկները հաճախ հայտնվում են հատակում. նրանց կյանքում հայտնվում են ալկոհոլը, թմրամիջոցները, անառակությունը և դաժանությունը: Բայց նրանք միշտ կարող են դիմել իրենց Սիրո հրեշտակին` օգնության համար, որպեսզի դառնան ավելի բարի, բարեսիրտ և մեղմ:
Շարունակությունը՝ այստեղ