ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կեղծարարությամբ ուղեկցված տենդերներին վերջ դնելը՝ պետության գերխնդիր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կարեն Հակոբյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Արդեն տևական ժամանակ է, ինչ Հայաստանում գտնվող ռուսական սահմանապահ զորքերի կողմից իրականացված հերթական կեղծարարությունը մեծ աղմուկ է բարձրացրել ոչ միայն հայկական այլև ռուսական մամուլում: Լրատվականները չեն դադարում աղաղակել այն մասին, թե ինչպես վերոնշյալ զորմասի հրամանատարի թեթև ձեռքով, 40 տոննա կարագի մատակարարման համար հայտարարված տենդերը, կեղծիքի միջոցով՝ կեղծ նամակով, խլվեց տենդերը արդարացիորեն շահած Ար-Բե ընկերությունից և տրվեց իր համար նախընտրելի ընկերությանը:
Հետևողականության և խնդրին լրջորեն մոտենալու արդյունքում, ռուսական զորամասի ղեկավարությունը, հասկանալով, որ իրենց կողմից իրականացված կոռուպցիոն գործողությունը բացահայտվել է, չեղարկեցին հայտարարված տենդերը: Սակայն նմանօրինակ հակապետական գործողությունները կանխելու ամենաշահագրգիռ կողմը պետք է բոլոր լծակները ներդնի կատարված դրամաշորթության մասնակիցներին պատժելու համար: Հակառակ դեպքում, միայն տենդերի չեղարկումը կատարված հանցագործության քողարկում կլինի և նմանտիպ դեպքերը շարունակական կլինեն, իսկ դա այն էլ ուժային համակարգում անթույլատրելի է, առավելևս, երբ խոսակցություններ կան որ տխրահռչակ գեներալը զորամասի կողմից հայտարարված գրեթե բոլոր տենդերներն էլ նման մեխանիզմով է իրականություն դարձնում:
Եթե պատասխանատու կողմի համար «դժվար» է բացահայտել, թե իրականում ո՞վ է ուղարկել այդ նամակը, կա՞ նման նամակ թե ոչ, ապա թե հայկական կողմը, թե բելոռուսական կողմը պատրաստ են միջամտել և 5 րոպեում իրավապահ մարմիններին տրամադրել բոլոր անհրաժեշտ տվյալները՝ մեղավորներին կամ մեղավորին պատասխանատվության ենթարկելու համար:
Ոչ մի կառույցի էլ պատիվ չի բերում,երբ պաշտոնավարում են Ալեքսանդր Միխեյեվի նման կոռումպացված դեմքեր, դրանք առաջին հերթին վտանգում են պետության անվտանգությունը, իսկ դա ցանկացած խելամիտ ղեկավարության համար առաջնային խնդիրներից մեկն է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular