ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ ռուսական զորքերում տենդերի անցկացմանը միջամտած անձինք պետք է խստագույնս պատժվեն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Միքայել Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝

 

Թերևս արդեն շատերին է հայտնի այն խայտառակ պատմությունը, որը տեղի էր ունեցել ՀՀ-ում տեղակայված ռուսական սահմանապահ զորքերում, երբ մի խումբ անձնաց կողմից փաստաղթղթեր կեղծելու և Ար-Բե ընկերության անունից կեղծ նամակ ներկայացնելու արդյունքում ռուսական в/ч 2089 զորամասին կարագ մատակարարելու տենդերում հաղթել էր այլ ընկերություն, որը, սակայն, ավելի բարձր գին էր առաջարկել մատակարարվելիք կարագի համար, քան Ար-Բե ընկերությունը։
Այն, որ տենդերների անցկացումը վաղուց ենթարկվում է մութ կանոնների, հայտնի է շատերին։ Հենց միայն «տենդեր» բառը արդեն ինքնին ասոցացվում է ծանոթ-բարեկամ կապերի, կեղծ փաստաթղթերի, անհիմն բարձր գների, կոռուպցիայի, պաշտոնեական դիրքի չարաշահման և այլնի հետ։
Վերոնշյալ դեպքում գործել էին բոլոր այս մեխանիզմենրը․ շահել էր ընկերություն, որը առաջարկել էր չափազանց բարձր գին կարագի համար, կեղծվել էին փաստաթղթեր, ինչի արդյունքում մատչելի գին առաջարկած Ար-Բե ընկերությունը դուրս էր մնացել մրցույթից, և ողջ այդ պրոցեսը ընթացել էր, մեղմ ասած, ՀՀ-ում տեղակայված ռուսական զորքերի հրամանատար գեներալ Ալեսանդր Միխեևի առնվազն իմացությամբ։
Այս թեման արդեն լուրջ արձագանք էր ստացել լրատվամիջոցներում, այդ թվում ռուսական մամուլում, և սոցցանցերում։ Այժմ հայտնի է դարձել, որ կարագի գնման այս տենդերը չեղյալ է համարվել, ինչը նշանակում է, որ ՀՀ-ում տեղակայված ռուսական զորքերի հրամանատարությունը անուղղակիորեն ընդունել է իր մեղքը։
Սակայն հասկանալի է, որ միայն մեղքը ընդունելով և տենդերը չեղյալ հայտարարելով հարցը չպետք է փակվի, այլ մեղավորները պետք է կրեն օրենքով սահմանված ամենախիստ պատիժը։ Եթե բանը չհասնի համապատասխան անձանց պատժվելուն, ապա դա կնշանակի ամենաթողություն, երբ ցանկացած հանցանք կարելի է կոծկել պարզապես որևէ մրցույթի արդյունքները չեղյալ հայտարարելով։ Դա ոչ միայն մեղավորներին ազատում է պատժից, այլ նաև չի տալիս որևէ գործուն երաշխիք, որ նմանատիպ հանցանքները չեն կրկնվի նաև ապագայում նույն անձնաց կողմից։ Ի վերջո, հայտնի փաստ է, որ անպատժելիությունն է մարդկանց դրդում հանցանքները կրկնելուն։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular