ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կեղծված տենդերի չեղարկումը խնդրի լուծում չէ, հարկավոր է բացահայտել մեղավորներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գուրգեն Սահակյան

Հայկական և ռուսական լրատվականները, ովքեր օրեր շարունակ բարձրաձայնում էին Հայաստանում տեղակայված ռուսական սահմանապահ զորքերի կողմից հայտարարված տենդերի և այն շահելու մութ պատմության մասին, ուշիուշով հետևում էին, թե ինչ արձագանքի կարժանանա բարձրաձայնվող խնդիրը, երբ անգամ կային բոլոր նախադրյալներն այդ ողջ գործընթացը կեղծիք համարելու համար: 

Ասենք ավելին, դա ոչ միայն կեղծիքի վառ դրսևորում էր, այլև ուժային կառույցում իրականացված կոռուպցիոն հերթական գործողություն, որը սակայն շահագրգիռ կողմերի միջամտության և հետևողական լինելու պարագայում, խափանվեց: Այսօր արդեն պարզ դարձավ, որ հայտարարված տենդերը չեղարկվել է առանց մեղավորների անուններ հրապարակելու, առանց որևէ մեկին պատասխանատվության ենթարկելով: Մինչդեռ փաստերով ապացուցվել էր, որ զորամասի հրամանատարությունը ինչ-որ կեղծ նամակի հիման վրա, որը հետագայում պարզվեց, որ բնավ կապ չունի տենդերին մասնակցող ԱՐ-ԲԵ ընկերության հետ, փորձել են շուրջ հարյուր միլիոն դրամ գրպանել: Սա հանցագործություն է, որի կիրառման մեխանիզմները կոնկրետ տենդերների հետ կապված, արդեն իսկ կարելի է համարել բացահայտված, եթե իհարկե գործին ընթացք տրվի: Եթե պատկան մարմինները չեն կարողանում բացահայտել թե իրականում ո՞ւմ կողմից է ուղարկվել կեղծ նամակը` այդկերպ սկիզբ դնելով այս մախինացիային, ապա այս պատմության մեջ շահագրգիռ կողմը՝ ԱՐ-Բե հայ-բելոռուսական համատեղ գործակցություն ծավալող ընկերությունը էլ. փոստի հասցեն տրամադրելուց հետո ընդամենը րոպեների ընթացքում կկարողանա տալ այդ կեղծ նամակի հեղինակի անունը: Միայն տենդերի չեղարկելը հարցի լուծում չէ, քանի որ եթե գործին ընթացք չտրվի, կստացվի, որ բացահայտված հանցագործությունը կոծկվում է հենց պատկան մարմինների կողմից և նման արատավոր երևույթները տեղի են ունենում իրենց իմացությամբ: Դա արդեն լրջագույն միջազգային սկանդալի տեղիք կտա, ինչը կարծում ենք բացարձակ ձեռք չի տալիս կողմերից և որևէ մեկին:
Ամեն ինչ շատ պարզ է և շատ հեշտությամբ կարելի կլինի գործը բացահայտել: Կասկածյալների շրջանակը շատ նեղ է, իսկ նման դեպքերում գործը բացահայտելը՝ մեղավորին պատասխանատավության ենթարկելը, բավականին դյուրին գործ է, մնում այդ ամենն իրականացնելու ցանկություն ունենան պատկան մարմիններն՝ այդկերպ արտահայտելով տրամադրվածությունը թալանի և կեղծարարությունների դեմ ուղղված: Հուսանք մոտ օրերս արդար դատավճռի մասին տեղեկատվությունը նույն տեմպերով կտարածվի համացանցում, ինչը եղավ այս կոռուպցիոն պատմության դեպքում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular