ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Լիոնի քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանի հետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է պաշտոնական այցով Երևանում գտնվող Լիոնի քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» և «Ելք» խմբակցությունների անդամներ: 
Կայացած պաշտոնական հանդիպման ժամանակ, ողջունելով հյուրերին, քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ Երևանի և Լիոնի միջև բարեկամական ու գործընկերային կապերի ամրապնդումը, երկկողմ ծրագրերի մշակումն ու ամենատարբեր ոլորտներում ծրագրային համագործակցությունն իսկապես կարևորված է Երևանի համար: 
«Պարոն Կեպենեկյան, մենք բարձր ենք գնահատում Ձեր անձնական ներդրումը երկուստեք հարաբերությունների էլ ավելի ամրապնդման գործում: Երևանի և Լիոնի միջև իսկապես առկա է փոխգործակցության ամրապնդման մեծ ներուժ, որը հնարավորություն է տալիս մեզ նոր ձևաչափով կառուցելու մեր համագործակցությունը՝ ընդլայնելով համատեղ ծրագրերն ինչպես տնտեսական զարգացման, զբոսաշրջության խթանման, կառավարման նոր տեխնոլոգիաների ներդրման ու կրթամշակության համագործակցության, այնպես էլ քաղաքային տնտեսության մի շարք այլ ոլորտներում: Համոզված եմ, որ Ձեր այցը նոր ազդակ կհաղորդի մեր համագործակցությանը, և մենք առաջիկայում կարձանագրենք նոր հաջողություններ ու ձեռքբերումներ: Մենք կարևորում ենք կոնկրետ ծրագրերի ու նախագծերի իրականացումը, և վստահեցնում եմ, որ Երևանի քաղաքապետարանը միշտ բաց է համագործակցելու բոլոր այն կազմակերպությունների և անհատների հետ, ովքեր ցանկանում են իրենց շահավետ ներդրումն ունենալ Երևանում, և մեր լիազորությունների շրջանակում պատրաստակամ ենք աջակցելու ներդրումային ծրագրերի իրականացմանը», - ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը: 
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար և առանձնակի կարևորելով համագործակցության ընդլայնման հարցում Երևանի քաղաքապետի պատրաստակամությունը՝ Լիոնի քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանը նկատել է, որ բոլոր քաղաքներն էլ ունեն համանման խնդիրներ և դրանց լուծման ուղիներն առավել հեշտ է գտնել փոխշահավետ համագործակցության միջոցով: Լիոնի քաղաքապետը նաև ընդգծել է, որ իր հերթին կանի հնարավորը, որպեսզի Երևանի և Լիոնի փոխգործակցությունը շարունակի շոշափելի արդյունքներ գրանցել: 
«Պարոն քաղաքապետ, մենք ևս կարևորում ենք Երևանի հետ համագործակցության ծրագրերի ընդլայնումն ու ամրապնդումը, ինչի խոսուն ապացույցն է նաև այսպիսի ներկայացուցչական կազմով մեր պատվիրակության այստեղ գտնվելը: Ընդ որում, ուզում եմ հատուկ ընդգծել, որ մեր պատվիրակության անդամներն արդեն իսկ համոզվել են, որ այստեղ կա համագործակցության ամրապնդման համապատասխան ներուժ, ինչն իր հերթին հաստատապես նպաստելու է ավելի հավակնոտ ու երկուստեք շահավետ նոր ծրագրեր կյանքի կոչելուն: Ես համոզված եմ, որ մեր այս այցը կլինի արդյունավետ, և մեր երկու թիմերի համատեղ ջանքերի շնորհիվ նոր էջ կբացենք Լիոնի և Երևանի միջև փոխգործակցության ընդլայնման համար՝ ի շահ մեր երկու քաղաքների բնակիչների», - ընդգծել է Ժորժ Կեպենեկյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular