ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծովափնյա պարային փառատոն . երբ պարը թեժանում է և վերածվում է էրոտիկայի (տեսանյութ)

ՎԻԴԵՈ

Բրազիլական կառնավալ (պորտուգալերեն՝ Carnaval do Brasil), ամենամյա փառատոն, որը անցկացվում է ուրբաթ կամ երեքշաբթի օրերը. մինչև Ash Wednesday, որը նշանակում է մինչև Մեծ Պահքի սկիզբը։

Մեծ Պահքի օրերին կաթոլիկներ և որոշ քրիստոնյաներ ավանդաբար մսի և թռչնամսի սպառմանը ձեռնպահ են մնացել, այստեղից էլ «կառնավալ» բառը (carnelevare), որը նշանակում է «Հեռացնել (բառացիորեն բարձրացնել) միսը»։ Կառնավալի արմատն է հանդիսանում մի հեթանոսական տոն, որը կոչվում է Սատուրնալիա (Saturnalia), որը կաթոլիկների համար դարձավ մեղքերի թողություն «կրոնական կարգապահության» շրջանում, որը մարդկանց պատրաստում է Քրիստոսի մահվան և հարության տոնին։

Ռիթմը, մասնակցությունը և տոնական հագուստները շարժվում են Բրազիլիայի մի տեղից մյուսը։ Հարավ-արևելյան քաղաքներով՝ Ռիո դե Ժանեյրո, Սան Պաուլո և Վիտորիա, հսկայական կազմակերպված շքերթներով մարդիկ շարժվում են առաջ. նրանց առաջնորդում է Սամբայի պարարվեստի դպրոցը։ Սրանք պաշտոնական շքերթներ են, որոնց հետևում է հասարակությունը, կան նաև փոքր շքերթներ (բլոկներ), որը թույլ է տալիս հանրությանը մասնակցել շքերթի և կազմակերպել այն։ Հյուսիսարևելյան քաղաքներում՝ Ռեսիֆում, Օլինդայում, Սալվադորում և Պորտո-Սեգուրոյում կազմակերպվում են այնպիսի շքերթներ, որոնց մասնակցում է նաև հասարակությունը։ Այս կառնավալը կախված է նաև աֆրո-բրազիլական մշակույթից։ Դա վեց օրյա խնջույք է, որտեղ բազմությունը հետևում է էլեկտրական տրիոյին և քաղաքի փողոցներում մարդիկ պարում են, երգում և զվարճանում։ Հյուսիս-արևելքում նույնպես զվարճություն է, սակայն Օլինդայի կառնավալը ունի իր առանձահատկությունները, որով և տարբերվում է։ Այստեղ կառնավալը մեծ ազդեցություն ունեցել ժողովրդական բանահյուսության և մշակույթի վրա։ Կառնավալից առաջացել են Ֆրևոն(լայն տարածում գտած երաժշտական ոճ ) և Մարակատուն (երկու առանձին պարերի միավորում)։

Առավել մանրամասն՝ Այստեղ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular