ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


6 նշան, որ ձեր հարաբերությունները շատ ամուր են և երբեք չեն խզվի․ ներկայացնում է հոգեբանը

ՖՈՏՈ

Բոլոր զույգերի մոտ էլ լինում են թե լավ, թե վատ պահեր․ համաձայնեք, որ դուք էլ եք երբեմն վիճում, սակայն վերջում՝ հաշտվում, քանի որ սերը միշտ հաղթում է։

Ահա հոգեբանների կողմից ուսումնասիրված մի քանի նշան, որ ձեր հարաբերությունները երբեք չեն խզվի, իսկ սերն էլ երբեք չի մարի։

Վատ լուրեր հաղորդելը

Հոգեբանների պնդմամբ վատ լուրերը դիմացինին հաղորդելը շատ բան չէ, հատկապես եթե նրա հետ այնքան էլ մոտ չեք։ Իսկ եթե ձեր զուգընկերը հեշտությամբ կարողանում է ձեզ պատմել վատ դեպքերի, իրադարձություների կամ առհասարակ վատ լուրերի մասին, ապա նա ձեզ համարում է շատ մոտ և թանկ մարդ։

Նա ոչ մի դեպքում թույլ չի տալիս, որ հանձնվեք որևէ հարցում

Նա միշտ ձեր կողքին է, քաջալերում է ցանկացած հարցում ու թույլ չի տալիս, որ հանձնվեք։ Հավանաբար դուք էլ հասկացաք, որ միայն սիրող մարդը կվարվի այդպես։

Հարկ եղած դեպքում նա չի վարանում օգնություն խնդրել

Image result for happy couple

Շատերը ամաչում կամ վարանում են դիմացինից օգնություն խնդրելուց մի պարզ պատճառով․ կարծում են, որ դիմացինի հետ բավական մտերմիկ հարաբերությունների մեջ չեն, որպեսզի նրանց «խանգարեն»։ Իսկ միմյանց սիրող և հոգեպես կապված զույգերի մոտ փոխադարձ օգնություն խնդրելու համար ոչ մի պատնեշ չի կարող լինել։

Փոխադարձ հարգանք

Նա չի պարտադրում ձեզ սիրել այն, ինչ ինքն է սիրում, գնալ այնտեղ, ուր ինքն է սիրում․․․ փոխարենը նա հարգում է քո նախասիրություններն ու փորձում այնպես անել, որպեսզի հանկարծ չնեղացնի քեզ։

Դուք ձեզ իսկապես երջանիկ եք զգում

Image result for happy couple

Միայն հենց դուք՝ ինքներդ կարող եք զգալ, թե արդյոք ձեզ ամբողջովին երջանիկ զգո՞ւմ եք, թե ոչ։ Իհարկե, պետք չէ կենտրոնանալ առօրյա խնդիրների ու փոքրիկ վեճերի վրա, քանի որ դրանք պատահում են բոլորի մոտ, բայց ոչ բոլորն են կարողանում միաժամանակ լինել երջանիկ։ Եթե նա ջանք չի խնայում, որպեսզի դուք միշտ ժպտաք, միշտ ուրախ ու երջանիկ լինեք, ապա հավատացեք, նա ձեզ անկեղծ սիրով է սիրում։

Ինտիմ կյանքը

Related image

Հոգեբաններն ասում են, որ հաջողված ինտիմ կյանք կարող է լինել միայն երջանիկ զույգերի մոտ, հակառակ դեպքում այդ ամենն ընդամենը վերածվում է ֆիզիկական հաճույքի, ինչը, ի տարբերության սիրո, չի կարող հավերժ լինել։

Առավել մանրամասն՝ Այստեղ

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular